ԱԼՊԻՆԱ

ԱԼՊԻՆԱ

՛՛Ալպինա՛՛ հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների...
ԾԱՂԿԱՏՈՒՆ

ԾԱՂԿԱՏՈՒՆ

«Ծաղկատուն» բուտիկ հյուրանոցի նշանաբանն է` եվրոպական...
ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս...
Թեժ Լեռ

Թեժ Լեռ

Մեր գերագույն նպատակն է մեր հյուրերին մատուցել բարձրակարգ ծառայություններ` դարձնելով Ձեր հանգիստը բացառիկ...

Տաթև

Մեկօրյա ուղևորություն դեպի Տաթև  

 

Ուղևորության ծրագիրը ներառում է ուղևորություն դեպի Խոր Վիրապ, Նորավանք, Տաթև: Ուղևորությունը ներառում է այցելություն դեպի հայկական 3 հուշարձաններ, որոնցից յուրաքանչյուրն առանձնանում է իր ճարտարապետության և պատմության շնորհիվ: 

Սեզոնը - Գարուն, Ամառ, Աշուն, Ձմեռ 
Տևողությունը - 1 օր

09:00- Ուղևորություն դեպի Խոր Վիրապ: Եկեղեցին կառուցվել է 17-րդ դարում:Եկեղեցու տարածքում գտնվում են հորեր, որտեղ համաձայն ավանդույթի 15 տարի բանտարկության մեջ բնակվել է Գրիգոր Լուսավորիչը՝ առաջին հայոց կաթողիկոսը: Եկեղեցու տարածքից բացվում է հրշալի տեսարան դեպի Արարատ լեռը:

 

11:00-Ուղևորություն դեպի Նորավանք: Նորավանք եկեղեցին գտնվում է Վայոց Ձորում, Արփա ֆետի կիրճում: Վանական համալիրն առանձնանում է իր յուրահատուկ ճարտարապետության շնորհիվ: Համալիրի Սուրբ Աստվածածին եկեղեցու մուտքի երկու կողմում գտնվում են աստիճաններ: Աստիճանները բարձրանալը  բավականին  բարձր են, և դժվար է բարձրանալը:

14:30-Ուղևորություն դեպի Տաթև գյուղ: Տաթև վանական համալիրն այսօր հանդիսանում է Հայաստանի ամենաշատ այցելություններ ունեցող տեսարժան վայրը: Համալիրը կառուցվել է 13-րդ դարում, այն գտնվում է Սյունիքի մարզում` Որոտան գետի կիրճում: Համալիր հասնելու համար պետք է օգտվել "Տաթևեր" ճոպանուղուց: Համալիր հասնելու ճանապարհին ճոպանուղու խցից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Որոտան գետի կիրճը:

17:00-Վերադարձ Երևան: