Парковочная страница R01

Срок регистрации для домена закончился.

Ամբերդ Հյուրանոց

Ամբերդ հյուրանոցը գտնվում է Բյուրականում՝ Երևանից 38 կմ հեռավորության վրա: Մոտակայքում են գտնվում 7-րդ դարի Ամբերդ ամրոցը, Քարի լիճը, ինչպես նաև աշխարհահռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանի հիմնադրած աստղադիտարանը, որը հանրությանը տվել է բազում հայտնագործություններ՝ աստղաֆիզիկայի և աստղագիտության ոլորտում:

 

Հյուրանոցն ունի բացօթյա և փակ լողավազաններ, արևելյան բաղնիք, շոգեբաղնիք, մերսման սրահ, հուշանվերների խանութ, ավտոկայանատեղ, ինչպես նաև ռեստորան, լաունջ բար, բացօթյա սրճարան:

Այն իր հյուրերին առաջարկում է 12 հարմարավետ կահավորված ստանդարտ, լյուքս և ընտանեկան համարներ: Բոլոր սենյակները ունեն օդակարգավորում, մինի բար, հարթէկրան հեռուստացույց` արբանյակային հեռարձակմամբ, հեռախոս, զարթուցիչ, աշխատասեղան, փոքր սեղան, զգեստապահարան, աթոռ, պատշգամբ, որոնցից շատերը ունեն գեղեցիկ տեսարան դեպի Արարատ լեռը: Լոգասենյակները ունեն վարսահարդարիչ, խալաթներ, հողաթափեր:

 

 

ՍԵՆՅԱԿ
Արժեքը
Ստանդարտ երկտեղանի/double
37.000 դր.
Ստանդարտ երկտեղանի/double՝ դեպի Արարատ տեսարանով
40.000 դր.
Ընտանեկան սուիթ`երկու ննջարանով (4 անձ)
70.000 դր.
Լյուքս ՝ երկու ննջարանով և հյուրասրահով (4-6 անձ)
100.000 դր.