Քեֆիլյան hյուրանոցը գտնվում է Հաղպատ գյուղում` Ալավերդի քաղաքից 10կմ հեռավորության վրա։
Հյուրանոցի տեղադիրքը իդեալական է` պայմանավորված գյուղում գտնվող բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններով և վանքերով: Հյուրանոցի պատշգամբից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Դեբեդ գետի կիրճ և 1233թ. կառուցված Դսեվանք ամրոց: Այստեղ է նաև Հաղպատի վանքը, որը հայ միջնադարյան ճարտարապետության յուրօրինակ նմուշ է և ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության ներքո գտնվող հուշարձանների ցանկում:
Հյուրանոցն առաջարկում է մեկտեղանոց, երկտեղանոց, երեքտեղանոց և լյուքս համարներ՝ համալրված անհրաժեշտ պարագաներով լիարժեք հանգստի համար:
ՍԵՆՅԱԿ | Արժեքը` գիշերակացով | Արժեքը`նախաճաշով | Արժեքը` նախաճաշով և ընթրիքով |
Մեկտեղանի | 14 000 | 15.000 | 18.000 |
Երկտեղանի | 23.000 | 25.000 | 31.000 |
Երեք տեղանի | 26.000 | 29.000 | 38.000 |
Լյուքս (3 անձ) | 30.000 | 33.000 | 42.000 |
Ապարտամենտ | 21.000 | 24.000 | 33.000 |
Քոթեջ (2 անձ) | 21.000 | 23.000 | 29.000 |