Հյուրանոցը գտնվում է Ծաղկաձորի կենտրոնում, հեռավորությունը ճոպանուղուց 2 կմ է: Կառուցված է ճարտարապետական բացառիկ նախագծով, ունի ժամանակակից կահավորում և դիզայն: Մատուցվում են բազմաթիվ անվճար ծառայություններ` Wi-Fi ինտերնետ կապ, սեղանի թենիս, մարզասրահ, մանկական սրահ, երեքանգամյա սնունդ և այլն: Բոլոր համարներում կա գրասեղան, չհրկիզվող պահարան, բազմալիքային տեղական և արբանյակային հեռուստատեսություն, ինչպես նաև մինի-բար:
Սանհանգույցներն ունեն ցնցուղախցիկներ, լոգանքի օգտակործման անհրաժեշտ պարագաներ: Որոշ համարներ միացված են ներքին դռներով, ինչը տալիս է երեխաների հետ ընտանեկան հանգստի հրաշալի հնարավորություն: Կան հարմարավետ երկհարկանի համարներ նախատեսված 4 անձի համար: Հյուրանոցի տարածքում գործում է բար, բացօթյա սրճարան, ընդարձակ ռեստորան, որտեղ մատուցվում է 3-անգամյա սնունդ` շվեդական սեղան:
Ընդհանուր
Ջեռուցում, Շուրջօրյա սառը ջրամատակարարում, Շուրջօրյա տաք ջրամատակարարում, Տեղական հեռուստաալիքներ հանրամատչելի վայրերում, Արբանյակային հեռուստաալիքներ հանրամատչելի վայրերում, Վերելակ, Հուշանվերների վաճառքի կետ, Այգի, Ավտոկայանատեղ, Համաժողովներ անցկացնելու հարմարություններ:
Ծառայություններ
Հյուրերի ընդունում և տեղեկատվության տրամադրում /շուրջօրյա/, Արթնացման ծառայություն, Հագուստի լվացք, արդուկ և մաքրում, Ուղեբեռի տեղափոխման ծառայություն, Ուղեբեռի պահպանում, Դայակի ծառայություն:
Սպորտ / Ժամանց
Սեղանի թենիս, Բիլիարդ, Կինոդահլիճ, Մանկական խաղասենյակ, Փակ լողավազան, Շոգեբաղնիք, Մարզասրահ, Գեղեցկության սրահ, ՄԱՖ ակումբ, Հանգստի սրահ, Համակարգչային խաղասենյակ:
Սնունդ
Ռեստորան, Լոունջ բար "Նոր Ռուս", Ճաշկերույթի սրահ, Բացօթյա սրճարան:
Ինտերնետ
Անվճար ինտերնետ կապ /Wireless/ հյուրանոցի հանրամատչելի վայրերում:
Անվճար ինտերնետ կապ /Wireless/ հյուրանոցի համարներում:
Ժամանում
14:00-ից հետո
Մեկնում
Մինչ 12:00
Ամրագրում և վճարում
Ամրագրում կատարելիս գոյություն ունի վճարման երկու տարբերակ` առաջին գիշերվա լրիվ արժեքը (կանխավճար) կամ ամբողջական վճարում:
Կանխավճարի դեպքում Ձեր քարտից գանձվում է միայն ամրագրման առաջին գիշերվա լրիվ արժեքը:
Ամբողջական վճարման դեպքում Ձեր քարտից գանձվում է ամրագրման արժեքն ամբողջությամբ:
Ամրագրման համար ամբողջական վճարման վերջնաժամկետը ժամանումից 3 օր /72 ժամ/ առաջ է: Հակառակ դեպքում` ամրագրումն ավտոմատ չեղյալ է համարվում համակարգի կողմից և գանձված առաջին գիշերվա լրիվ արժեքը վերադարձվում է Ձեզ:
Եթե համարի անվանը կից առկա է “Անդարձելի” նշում, ապա տվյալ համարի համար գործում են ամրագրման և չեղարկման այլ կանոններ /տես նշումը/:
Չեղարկում
Եթե վճարվել է միայն կանխավճար և ժամանման ժամկետից 3 օր /72 ժամ/ առաջ ամբողջական վճարում չի իրականացվում, ապա ամրագրումն ավտոմատ չեղյալ է համարվում և գանձված առաջին գիշերվա լրիվ արժեքը վերադարձվում է Ձեզ:
Եթե վճարել եք ամրագրման լրիվ արժեքը, ապա ամրագրումը ժամանումից 3 օր /72 ժամ/ առաջ չեղյալ համարելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում, և Ձեր գումարը ենթակա է վերադարձի ամբողջությամբ:
Նշված ժամկետից ուշ ամրագրումը չեղյալ համարելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում գանձվում է տուգանք` ամրագրման առաջին գիշերվա լրիվ արժեքի չափով:
3 օր /72 ժամ/ հաշվարկվում է սկսած հյուրանոցի գրանցման ժամից (check-in time):
Երեխաների տեղաբաշխում և հավելյալ մահճակալների տրամադրում
Մինչև 5 տարեկան երեխաները տեղաբաշխվում են անվճար:
5 տարեկանից բարձր երեխաներին և չափահասներին լրացուցիչ մահճակալներ տրամադրվում են լրավճարով:
Ցանկացած տիպի լրացուցիչ մահճակալ պատվիրվում և դրա համար վճարումը կատարվում է տեղում:
Ընտանի կենդանիներ
Չեն թույլատրվում:
Գնացուցակ
01.01 - 31.03 01.07 - 15.09 01.12 - 31.12 | 01.04 - 30.06 16.09 - 30.11 | |
Մեկտեղանոց | 34000 AMD | 30000 AMD |
Երկտեղանոց | 58000 AMD | 49000 AMD |
Սենիոր սուիտ | 68000 AMD | 59000 AMD |
Ընտանեկան սուիտ | 77000 AMD | 66000 AMD |
Ջունիոր սուիտ | 85000 AMD | 77000 AMD |
Դելյուքս | 92000 AMD | 85000 AMD |
Լյուքս | 110000 AMD | 103000 AMD |
Նախագահական | 126000 AMD | 119000 AMD |
Կապ
ՀՀ, ք. Ծաղկաձոր, Գ.Մագիստրոսի փող. 8