"Ոսկու աշխարհ" հանգստյան տունը գտնվում է լեռան ստորոտին` շրջապատված կանաչ տարածությամբ: Հեռավորությունը ճոպանուղուց 1 կմ է: Այստեղ կան բոլոր պայմանները առօրյա հոգսերից ու քաղաքի աղմուկից կտրվելու, լիցքաթափվելու, բնության գեղեցկությունը վայելելու, սպորտով զբաղվելու, զվարճանալու, միևնույն ժամանակ, անհետաձգելի գործնական հանդիպումներ անցկացնելու համար: Հյուրանոցն ունի ինտերիերի յուրօրինակ լուծումներ:
Գեղեցիկ կահավորված սենյակներն աչքի են ընկնում գունային ընդգծված դիզայնով: Կան ժամանցի զանազան հնարավորություններ ողջ օրվա ընթացքում, այդ թվում` բիլիարդ, լողավազան, համակարգչային խաղեր և այլն: Հյուրանոցի ռեստորանն առաջարկում է հմուտ ու փորձառու խոհարարների պատրաստած հայկական և այլ ժողովուրդների ազգային խոհանոցների լավագույն ուտեստներ:
Ընդհանուր
Օդակարգավորում հանրամատչելի վայրերում, Շուրջօրյա սառը ջրամատակարարում, Շուրջօրյա տաք ջրամատակարարում, Տեղական հեռուստաալիքներ հանրամատչելի վայրերում, Արբանյակային հեռուստաալիքներ հանրամատչելի վայրերում, Այգի, Ավտոկայանատեղ, Համաժողովներ անցկացնելու հարմարություններ, Կանաչ գոտի:
Ծառայություններ
Հյուրերի ընդունում և տեղեկատվության տրամադրում /շուրջօրյա/, Արթնացման ծառայություն, Հագուստի լվացք, արդուկ և մաքրում, Քիմմաքում, Ուղեբեռի տեղափոխման ծառայություն, Համարում սննդի մատուցում:
Սպորտ / Ժամանց
Սեղանի թենիս, Բիլիարդ, Կինոդահլիճ, Կարաոկե, Մանկական խաղասենյակ, Փակ լողավազան, Շոգեբաղնիք, Մարզասրահ, Խաղահրապարակ, Ինտերնետ ակումբ, Մանկական խաղահրապարակ:
Սնունդ
Ռեստորան, հայկական, եվրոպական խոհանոց, Լոբբի բար, Բար և սրճարան լողավազանին կից, Բացօթյա սրճարան:
Ինտերնետ
Անվճար ինտերնետ կապ /Wireless/ հյուրանոցի հանրամատչելի վայրերում:
Անվճար ինտերնետ կապ /wired/ հյուրանոցի Ինտերնետ ակումբում:
Ժամանում
13:00-ից հետո
Մեկնում
Մինչ 12:00
Ամրագրում և վճարում
Ամրագրում կատարելիս գոյություն ունի վճարման երկու տարբերակ` առաջին գիշերվա լրիվ արժեքը (կանխավճար) կամ ամբողջական վճարում:
Կանխավճարի դեպքում Ձեր քարտից գանձվում է միայն ամրագրման առաջին գիշերվա լրիվ արժեքը:
Ամբողջական վճարման դեպքում Ձեր քարտից գանձվում է ամրագրման արժեքն ամբողջությամբ:
Ամրագրման համար ամբողջական վճարման վերջնաժամկետը ժամանումից 3 օր /72 ժամ/ առաջ է: Հակառակ դեպքում` ամրագրումն ավտոմատ չեղյալ է համարվում համակարգի կողմից և գանձված առաջին գիշերվա լրիվ արժեքը վերադարձվում է Ձեզ:
Եթե համարի անվանը կից առկա է “Անդարձելի” նշում, ապա տվյալ համարի համար գործում են ամրագրման և չեղարկման այլ կանոններ /տես նշումը/:
Չեղարկում
Եթե վճարվել է միայն կանխավճար և ժամանման ժամկետից 3 օր /72 ժամ/ առաջ ամբողջական վճարում չի իրականացվում, ապա ամրագրումն ավտոմատ չեղյալ է համարվում և գանձված առաջին գիշերվա լրիվ արժեքը վերադարձվում է Ձեզ:
Եթե վճարել եք ամրագրման լրիվ արժեքը, ապա ամրագրումը ժամանումից 3 օր /72 ժամ/ առաջ չեղյալ համարելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում, և Ձեր գումարը ենթակա է վերադարձի ամբողջությամբ:
Նշված ժամկետից ուշ ամրագրումը չեղյալ համարելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում գանձվում է տուգանք` ամրագրման առաջին գիշերվա լրիվ արժեքի չափով:
3 օր /72 ժամ/ հաշվարկվում է սկսած հյուրանոցի գրանցման ժամից (check-in time):
Երեխաների տեղաբաշխում և հավելյալ մահճակալների տրամադրում
Մինչև 5 տարեկան երեխաները տեղաբաշխվում են անվճար:
6-10 տարեկան երեխաներին լրացուցիչ մահճակալներ տրամադրվում են զեղչված լրավճարով:
10 տարեկանից բարձր երեխաներին և չափահասներին լրացուցիչ մահճակալներ տրամադրվում են լրավճարով:
Ցանկացած տիպի լրացուցիչ մահճակալ պատվիրվում և դրա համար վճարումը կատարվում է տեղում:
Ընտանի կենդանիներ
Տնային կենդանիները թույլատրվում են առանց լրացուցիչ վճարի:
ՀՀ, ք.Ծաղկաձոր, Սարալանջի 2-րդ փող. 2