"Յուպիտեր" հյուրանոցը գտնվում է Ծաղկաձոր կուրորտային քաղաքի գլխավոր` Ծաղկունյաց հրապարակում: Հեռավորությունը ճոպանուղուց 2 կմ է, իսկ մոտակայքում գտնվող Կեչառիս վանական համալիր ոտքով կարելի է հասնել 5 րոպեում:
Լինելով նորակառույց հյուրանոց` "Յուպիտեր"-ն ունի ժամանակակից ներքին հարդարանք և հարմարություններ: 31 սենյակները նախատեսված են ինչպես գործնական նպատակներով ճամփորդող զբոսաշրջիկների, այնպես էլ ակտիվ և պասիվ հանգստի սիրահարների համար: Հյուրանոցն ունի նաև հարմարություններ հաշմանդամների սպասարկման համար:
Հարմարավետ միկրոավտոբուսը օրեկան 3 անգամ իրականացնում է երկկողմանի անվճար տրանսպորտային տեղափոխում դեպի ճոպանուղի: Հյուրանոցի տարածքում գործում է ռեստորան, սրճարան, բար, շոգեբաղնիք, ինչպես նաև առաջարկվում են ժամանցային ծառայություններ` թենիս, պարասրահ և այլն: Կան բոլոր հարմարությունները համաժողովներ և գործնական բնույթի այլ միջոցառումներ անցկացնելու համար: Հյուրերն անվճար կարող են օգտվել ավտոկանգառից:
Ընդհանուր
Օդակարգավորում հանրամատչելի վայրերում, Շուրջօրյա սառը ջրամատակարարում, Շուրջօրյա տաք ջրամատակարարում, Տեղական հեռուստաալիքներ հանրամատչելի վայրերում, Արբանյակային հեռուստաալիքներ հանրամատչելի վայրերում, Ավտոկայանատեղ, Համաժողովներ անցկացնելու հնարավորություններ, Սենյակներ չծխողների համար:
Ծառայություններ
Հյուրերի ընդունում և տեղեկատվության տրամադրում /շուրջօրյա/, Արթնացման ծառայություն, Հագուստի լվացք, արդուկ և մաքրում, Ուղեբեռի տեղափոխման ծառայություն, Ուղեբեռի պահպանում, Համարում սննդի մատուցում, Դահուկների և սնոուբորդերի վարձույթ, Տրանսպորտային տեղափոխում հյուրանոց/օդանավակայան/հյուրանոց:
Սպորտ / Ժամանց
Պարասրահ, Սեղանի թենիս, Բիլիարդ, Շոգեբաղնիք, Գեղեցկության սրահ:
Սնունդ
Ռեստորան, Լոբբի բար, Դիսկո բար, Սրճարան "Յուպիտեր":
Ինտերնետ
Անվճար ինտերնետ կապ /Wireless/ հյուրանոցի հանրամատչելի վայրերում:
Անվճար ինտերնետ կապ /Wireless/ հյուրանոցի 1-ին և 2-րդ հարկերի համարներում:
Ժամանում
14:00-ից հետո
Մեկնում
Մինչ 12:00
Ամրագրում և վճարում
Ամրագրում կատարելիս գոյություն ունի վճարման երկու տարբերակ` առաջին գիշերվա լրիվ արժեքը (կանխավճար) կամ ամբողջական վճարում:
Կանխավճարի դեպքում Ձեր քարտից գանձվում է միայն ամրագրման առաջին գիշերվա լրիվ արժեքը:
Ամբողջական վճարման դեպքում Ձեր քարտից գանձվում է ամրագրման արժեքն ամբողջությամբ:
Ամրագրման համար ամբողջական վճարման վերջնաժամկետը ժամանումից 3 օր /72 ժամ/ առաջ է: Հակառակ դեպքում` ամրագրումն ավտոմատ չեղյալ է համարվում համակարգի կողմից և գանձված առաջին գիշերվա լրիվ արժեքը վերադարձվում է Ձեզ:
Եթե համարի անվանը կից առկա է “Անդարձելի” նշում, ապա տվյալ համարի համար գործում են ամրագրման և չեղարկման այլ կանոններ /տես նշումը/:
Չեղարկում
Եթե վճարվել է միայն կանխավճար և ժամանման ժամկետից 3 օր /72 ժամ/ առաջ ամբողջական վճարում չի իրականացվում, ապա ամրագրումն ավտոմատ չեղյալ է համարվում և գանձված առաջին գիշերվա լրիվ արժեքը վերադարձվում է Ձեզ:
Եթե վճարել եք ամրագրման լրիվ արժեքը, ապա ամրագրումը ժամանումից 3 օր /72 ժամ/ առաջ չեղյալ համարելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում, և Ձեր գումարը ենթակա է վերադարձի ամբողջությամբ:
Նշված ժամկետից ուշ ամրագրումը չեղյալ համարելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում գանձվում է տուգանք` ամրագրման առաջին գիշերվա լրիվ արժեքի չափով:
3 օր /72 ժամ/ հաշվարկվում է սկսած հյուրանոցի գրանցման ժամից (check-in time):
Երեխաների տեղաբաշխում և հավելյալ մահճակալների տրամադրում
Մինչև 7 տարեկան երեխաները տեղաբաշխվում են անվճար:
7 տարեկանից բարձր երեխաներին և չափահասներին լրացուցիչ մահճակալներ և բազմոցներ տրամադրվում են լրավճարով:
Ցանկացած տիպի լրացուցիչ մահճակալ կամ բազմոց պատվիրվում և դրա համար վճարումը կատարվում է տեղում:
Ընտանի կենդանիներ
Չեն թույլատրվում:
Գնացուցակ
10.06 - 31.08 | 10.01 - 09.06 | |
Էկոնոմ երկտեղանոց | 21000 AMD | 20000 AMD |
Կիսալյուքս | 35000 AMD | 30000 AMD |
Լյուքս | 45000 AMD | 40000 AMD |
ՀՀ, ք.Ծաղկաձոր, Ծաղկունյաց հրապարակ 1