ԱԼՊԻՆԱ

ԱԼՊԻՆԱ

՛՛Ալպինա՛՛ հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների...
ԾԱՂԿԱՏՈՒՆ

ԾԱՂԿԱՏՈՒՆ

«Ծաղկատուն» բուտիկ հյուրանոցի նշանաբանն է` եվրոպական...
ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս...
Թեժ Լեռ

Թեժ Լեռ

Մեր գերագույն նպատակն է մեր հյուրերին մատուցել բարձրակարգ ծառայություններ` դարձնելով Ձեր հանգիստը բացառիկ...

Բեսթ Վեսթերն Փարադայս Դիլիջան հյուրանոց

2011թ.-ին կառուցված բարձրակարգ Բեսթ Վեստերն Փարադայս Դիլիջան հյուրանոցը գտնվում է Դիլիջան առողջարանային քաղաքի սկզբնամասում` Հայաստանը Վրաստանին միացնող միջպետական մայրուղու ճանապարհին: 

Քաղաքը հայտնի է իր հանքային բուժիչ ջրերով, բնության հիասքանչ տեսարաններով, պատմամշակութային հուշարձաններով: Դիլիջան քաղաքից, որը գտնվելում է “Դիլիջան” ազգային պարկի տարածքում, հեշտությամբ կարելի է հասնել Հաղարծնի վանական համալիր, Գոշավանք, Մաթոսավանք և այլ տեսարժան վայրեր:

 Հյուրանոցն ունի նորաոճ նիստերի դահլիճ, ձմեռային այգի, բացօթյա սրճարան, բար և ռեստորան: Հյուրանոցն ունի 50 համարներ` ժամանակակից և դասական ինտերիերի համակցությամբ: Բոլոր համարներն ունեն պատշգամբ` Դիլիջան քաղաքի չքնաղ տեսարանով, կա հեուստացույց տեղական և արբանյակային հեռարձակմամբ, սառնարան և այլ անհրաժեշտ պարագաներ: 

Հյուրերը կարող են հետաքրքիր ժամանակ անցկացնել օգտվելով հյուրանոցի տարածքում գործող ժամանցային վայրերից. բիլիարդ, թենիս, լողավազան, շոգեբաղնիք և այլն:

Ընդհանուր

Ջեռուցում, Օդակարգավորում հանրամատչելի վայրերում, Շուրջօրյա սառը ջրամատակարարում, Շուրջօրյա տաք ջրամատակարարում, Վերելակ, Այգի, Ձմեռային այգի, Կանաչ գոտի, Ավտոկայանատեղ, Համաժողովներ անցկացնելու հարմարություններ, Բիզնես կենտրոն, Սենյակներ չծխողների համար:

Ծառայություններ

Հյուրերի ընդունում և տեղեկատվության տրամադրում /շուրջօրյա/, Արթնացման ծառայություն, Հագուստի լվացք, արդուկ և մաքրում, Ուղեբեռի տեղափոխման ծառայություն, Ուղեբեռի պահպանում, Համարում սննդի մատուցում, Դայակի ծառայություն, Տրանսպորտային տեղափոխում հյուրանոց/օդանավակայան/հյուրանոց:

Սպորտ / Ժամանց

Սեղանի թենիս, Բիլիարդ, Փակ լողավազան, Մանկական խաղասենյակ, Շոգեբաղնիք, Արևելյան բաղնիք, Մարզասրահ, ՍՊԱ կենտրոն, Գեղեցկության սրահ, սեղանի ֆուտբոլ, սեղանի հոկեյ:

Սնունդ

Ռեստորան, Լոբբի բար, Բացօթյա սրճարան:

Ինտերնետ

Անվճար ինտերնետ կապ /wireless/ հյուրանոցի հանրամատչելի վայրերում:

Անվճար ինտերնետ կապ /wireless/ հյուրանոցի սենյակներում:

Ժամանում

14:00-ից հետո

Մեկնում

Մինչ 12:00

Ամրագրում և վճարում

Ամրագրում կատարելիս գոյություն ունի վճարման երկու տարբերակ` առաջին գիշերվա լրիվ արժեքը (կանխավճար) կամ ամբողջական վճարում:

 

Կանխավճարի դեպքում Ձեր քարտից գանձվում է միայն ամրագրման առաջին գիշերվա լրիվ արժեքը: 

 

Ամբողջական վճարման դեպքում Ձեր քարտից գանձվում է ամրագրման արժեքն ամբողջությամբ: 

 

Ամրագրման համար ամբողջական վճարման վերջնաժամկետը ժամանումից 3 օր /72 ժամ/ առաջ է: Հակառակ դեպքում` ամրագրումն ավտոմատ չեղյալ է համարվում համակարգի կողմից և գանձված առաջին գիշերվա լրիվ արժեքը վերադարձվում է Ձեզ:

 

  07.01 - 30.12
Էկոնոմ մեկտեղանոց 28000 AMD
Էկոնոմ երկտեղանոց 32000 AMD
Մեկտեղանոց 32000 AMD
Երկտեղանոց 36000 AMD
Դելյուքս երկտեղանոց 47000 AMD
Ջունիոր սուիտ 68000 AMD
Ընտանեկան 84000 AMD
Սենիոր սուիտ 117000 AMD

Եթե համարի անվանը կից առկա է “Անդարձելի” նշում, ապա տվյալ համարի համար գործում են ամրագրման և չեղարկման այլ կանոններ /տես նշումը/:

Չեղարկում

Եթե վճարվել է միայն կանխավճար և ժամանման ժամկետից 3 օր /72 ժամ/ առաջ ամբողջական վճարում չի իրականացվում, ապա ամրագրումն ավտոմատ չեղյալ է համարվում և գանձված առաջին գիշերվա լրիվ արժեքը վերադարձվում է Ձեզ:

 

Եթե վճարել եք ամրագրման լրիվ արժեքը, ապա ամրագրումը ժամանումից 3 օր /72 ժամ/ առաջ չեղյալ համարելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում, և Ձեր գումարը ենթակա է վերադարձի ամբողջությամբ:

 

Նշված ժամկետից ուշ ամրագրումը չեղյալ համարելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում գանձվում է տուգանք` ամրագրման առաջին գիշերվա լրիվ արժեքի չափով:

 

3 օր /72 ժամ/ հաշվարկվում է սկսած հյուրանոցի գրանցման ժամից (check-in time):

Երեխաների տեղաբաշխում և հավելյալ մահճակալների տրամադրում

Մինչև 4 տարեկան երեխաներն առկա մահճակալներում տեղաբաշխումն անվճար է:

 

4-11 տարեկան երեխաներին տրվում է 50% զեղչ:

 

Լրացուցիչ մահճակալ կամ բազմոց պատվիրվում և դրա համար վճարումը կատարվում է տեղում: 

 

4 տարեկանից բարձր երեխաներին և չափահասներին լրացուցիչ մահճակալներ տրամադրվում են լրավճարով:

Ընտանի կենդանիներ

Չեն թույլատրվում:

ՀՀ, Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Կամոյի փող. 156