ԱԼՊԻՆԱ

ԱԼՊԻՆԱ

՛՛Ալպինա՛՛ հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների...
ԾԱՂԿԱՏՈՒՆ

ԾԱՂԿԱՏՈՒՆ

«Ծաղկատուն» բուտիկ հյուրանոցի նշանաբանն է` եվրոպական...
ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս...
Թեժ Լեռ

Թեժ Լեռ

Մեր գերագույն նպատակն է մեր հյուրերին մատուցել բարձրակարգ ծառայություններ` դարձնելով Ձեր հանգիստը բացառիկ...

Հաղարծին հյուրանոց

Հաղարծին հյուրանոցա-ռեստորանային համալիրը գտնվում է գեղատեսիլ դիլիջանյան բնության գրկում: Տարածքում կա հսկվող ավտոկանգառ: Համալիրն ունի 22 հյուրանոցային համարներ բոլոր հարմարություններով. ննջասենյակներում տեղադրված են երկտեղանոց մահճակալներ, կա արբանյակային հեռուստատեսություն և լոգարան:

Համալիրի կազմի մեջ մտնում են ռեստորան` 160 նստատեղով, բանկետային սենյակներ` 32 նստատեղով, կոնֆերենց սրահ` 60 նստատեղով, որտեղ կա լայն պլազմային հեռուստացույց, VIP-սրահ բիզնես-հանդիպումների համար` 10 նստատեղով, բացօթյա սրճարան` 110 նստատեղով և առանձին տաղավարներ` 9 փակ և 4 բացօթյա, ընդհանուր 144 նստատեղով:

Ընդհանուր

Գնացանկ

 

Մեկտեղանոց
1  
Դ20,000
Երկտեղանոց/Թվին
Դ25,000
Երեքտեղանոց
3
Դ30,000
Ընտանեկան
4
Դ40,000
4-տեղանոցքոթեջ
4
Դ100,000
6-տեղանոցքոթեջ
6
Դ120,000

Ջեռուցում, Օդակարգավորում հանրամատչելի վայրերում, Շուրջօրյա սառը ջրամատակարարում, Շուրջօրյա տաք ջրամատակարարում, Տեղական հեռուստաալիքներ հանրամատչելի վայրերում, Արբանյակային հեռուստաալիքներ հանրամատչելի վայրերում, Այգի, Ավտոկայանատեղ, Համաժողովներ անցկացնելու հնարավորություններ, Կանաչ գոտի:

Ծառայություններ

 

Հյուրերի ընդունում և տեղեկատվության տրամադրում /շուրջօրյա/, Արթնացման ծառայություն, Հագուստի լվացք, արդուկ և մաքրում, Ուղեբեռի տեղափոխման ծառայություն, Դայակի ծառայություն, Տրանսպորտային տեղափոխում հյուրանոց/օդանավակայան/հյուրանոց:

Գիշերակաց, նախաճաշ, լողավազան, մարզասրահ, խաղահրապարակ, ճաշը և ընթիրքը մեկ անձի համար 7000 դրամ։

 

Սպորտ / Ժամանց

Սեղանի թենիս, Բիլիարդ, Մանկական խաղասենյակ, Փակ լողավազան, Շոգեբաղնիք, Մարզասրահ:

Սնունդ

“Հաղարծին” Ռեստորան, հայկական,վրացական խոհանոց, Բացօթյա սրճարան, “Հաղարծին” Բար

Ինտերնետ

Անվճար ինտերնետ կապ /wired/ հյուրանոցի հանրամատչելի վայրերում:

Ժամանում

12:00-ից հետո

Մեկնում

Մինչ 12:00

Ամրագրում և վճարում

Ամրագրում կատարելիս գոյություն ունի վճարման երկու տարբերակ` առաջին գիշերվա լրիվ արժեքը (կանխավճար) կամ ամբողջական վճարում:

 

Կանխավճարի դեպքում Ձեր քարտից գանձվում է միայն ամրագրման առաջին գիշերվա լրիվ արժեքը: 

 

Ամբողջական վճարման դեպքում Ձեր քարտից գանձվում է ամրագրման արժեքն ամբողջությամբ: 

 

Ամրագրման համար ամբողջական վճարման վերջնաժամկետը ժամանումից 3 օր /72 ժամ/ առաջ է: Հակառակ դեպքում` ամրագրումն ավտոմատ չեղյալ է համարվում համակարգի կողմից և գանձված առաջին գիշերվա լրիվ արժեքը վերադարձվում է Ձեզ:

 

Եթե համարի անվանը կից առկա է “Անդարձելի” նշում, ապա տվյալ համարի համար գործում են ամրագրման և չեղարկման այլ կանոններ /տես նշումը/:

Չեղարկում

Եթե վճարվել է միայն կանխավճար և ժամանման ժամկետից 3 օր /72 ժամ/ առաջ ամբողջական վճարում չի իրականացվում, ապա ամրագրումն ավտոմատ չեղյալ է համարվում և գանձված առաջին գիշերվա լրիվ արժեքը վերադարձվում է Ձեզ:

 

Եթե վճարել եք ամրագրման լրիվ արժեքը, ապա ամրագրումը ժամանումից 3 օր /72 ժամ/ առաջ չեղյալ համարելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում, և Ձեր գումարը ենթակա է վերադարձի ամբողջությամբ:

 

Նշված ժամկետից ուշ ամրագրումը չեղյալ համարելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում գանձվում է տուգանք` ամրագրման առաջին գիշերվա լրիվ արժեքի չափով:

 

3 օր /72 ժամ/ հաշվարկվում է սկսած հյուրանոցի գրանցման ժամից (check-in time):

Երեխաների տեղաբաշխում և հավելյալ մահճակալների տրամադրում

Մինչև 5 տարեկան երեխաների տեղաբաշխումն անվճար

 

5-ից 10 տարեկան երեխաներին տրվում է 50 % զեղչ սննդի համար

 

Ցանկացած տիպի լրացուցիչ մահճակալ կամ բազմոց պատվիրվում է տեղում:

Ընտանի կենդանիներ

Չեն թույլատրվում:

ՀՀ, ք. Դիլիջան, Կամոյի փող. 121