Ջերմուկը Հայաստանի ամենահայտնի առողջարաններից է: Այն գտնվում է Վայոց Ձոր մարզի հյուսիս-արևելյան մասում, ծովի մակարդակից 2050 մետր բարձրության վրա, Արփա գետի ափին: Առողջարանը շրջապատված է փարթամ անտառային ծածկույթ ունեցող հիասքանչ լեռնաշղթաներով: Հայտնի է նաև որես Ջերմուկի Առաջին առողջարան:
Ջերմուկը առանձնանում է կլիմայական մեղմ պայմաններով:Ջերմուկը հարուստ է եզակի քաղցրահամ և հանքային ջրերի աղբյուրներով: Դրանցից հատուկ ուշադրության են արժանի տաք հանքային ջրերը, որոնք իրենց ֆիզիկա-քիմիական հատկանիշներով չեն զիջում Կառլովի-Վարիի և Ժելեզնովոդսկի նմանատիպ հանքային ջրերին: Ստորգետնյա գեյզերների այդ ջուրն օգտագործվում է և խմելու, և վաննաների համար: Այն օգտակար է զանազան հիվանդությունների, ինչպես օրինակ` ստամոքս-աղիքային, երիկամային և նյարդային խանգարումների բուժման համար:
Մեկտեղանոց | 22000 | 14000 |
Երկտեղանոց | 40000 | 26000 |
Լյուքս երկտեղանոց | 50000 | 32000 |