Մայրաքաղաքը` | Վաշինգտոն |
Տարածքը (կմ2)` | 9 372 610 |
Բնակչությունը` | 310 241 000 |
Պետական լեզուն` | անգլերեն |
Դրամական միավորը` | ԱՄՆ դոլար |
Օդի միջին ջերմաստիճանը ` | ամռանը` +18°C +20°C ձմռանը` -2°C +8°C |
Առաջարկվող հանգստի տեսակը` | ծովափնյա էքսկուրսիոն մանկական |
Երկրի մասին
Տեսարժան վայրեր
ԱՄՆ-ի բնական գլխավոր տեսարժան վայրերը վաղուց զարդարում են ամսագրերի և գրքերի շապիկները: Դրանցից են Նիագարյան ջրվեժը, Գրանդ-Կանյոնը, Ապալաչի լեռնային համակարգը, ինչպես նաև հայտնի Հավայան կղզիները: ԱՄՆ-ի հայտնի քաղաքները ևս տարածված և սիրված են տուրիստների շրջանում` Նյու-Յորկ, Սան-Ֆրանցիսկո, Ալկատրաս կղզին, Լաս-Վեգաս, Նյու-Մեքսիկո, Հոլիվուդ, Կալիֆորնիա, ինչպես նաև հայտնի Route 66 ճանապարհը:
Ավանդույթներ
ԱՄՆ-ն ունի բազմաթիվ նահանգներ, ինչի արդյունքում էլ ավանդույթները 50 նահանգներից յուրաքանչյուրում էլ տարբեր են: Իռլանդացի ամերիկացիները մարտի 17-ին տոնում են Սբ. Պետրիկի օրը: ԱՄՆ-ում նոյեմբերին նշում են "Thanksgiving" կամ "Գոհաբանության" օրը: Այդ օրը մատուցվում են տապակած հնդկահավ, կարտոֆիլ, դդմե թխվածք: Ընթրիքից առաջ բարեկամները և ընկերները մեկ րոպե լռություն են պահպանում` ի նշան երախտագիտության:
Խոհանոց
ԱՄՆ համարվում է խոհանոցային կենտրոն: Այստեղ տարածված են իտալական սպագետին և պիցան, ճապոնական լապշան, եվրոպական բեկոնը, նրբերշիկը, ձվածեղը, խորովածը, բանջարեղենից աղցանները, կաթնամթերքները և հյութերը: Նախաճաշին հիմնականում մատուցվում են եգիպտացորենի խորտիկներ կաթով, չիպսեր, ձվածեղ, հացաբուլկեղեն ջեմով, մրգային և բանջարեղենային աղցաններ: Ճաշին "լանչ" և ընթրիքին տարածված են տարբեր աղցանները, "fastfood"- ները: Ամերիկացիները, որպես կանոն, խմում են տաք սուրճ և սառը կոկա-կոլա: