Парковочная страница R01

Срок регистрации для домена закончился.

ԱԼՊԻՆԱ

ԱԼՊԻՆԱ

՛՛Ալպինա՛՛ հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների...
ԾԱՂԿԱՏՈՒՆ

ԾԱՂԿԱՏՈՒՆ

«Ծաղկատուն» բուտիկ հյուրանոցի նշանաբանն է` եվրոպական...
ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս...
Թեժ Լեռ

Թեժ Լեռ

Մեր գերագույն նպատակն է մեր հյուրերին մատուցել բարձրակարգ ծառայություններ` դարձնելով Ձեր հանգիստը բացառիկ...

Մալդիվներ

Պետական կարգը՝ հանրապետություն
Մայրաքաղաքը՝ Մալե
Տարածքը՝  298 կմ2
Բնակչությունը՝ 379.2 հզ.
Պետական լեզուն՝ դիվեհի
Դրամական միավորը՝ մալդիվյան ռուփի
 
Երկրի մասին

 

Մալդիվների Հանրապետություն
Մալդիվները պետություն է Հարավային Ասիայում` Հնդկական օվկիանոսի համանուն կղզեխմբում՝ Շրի Լանկա կղզուց արևմուտք: Ասիայի ամենափոքր պետությունն է: Բրիտանական համագործակցության անդամ է: Մալդիվյան կղզեխումբը միջօրեականի ուղղությամբ ձգվող ստորջրյա լեռնաշղթայի վրա առաջացած 2 զուգահեռ բուստային շղթաներ են՝ կազմված ավելի քան 1100 կղզիներից, որոնցից բնակեցված են միայն 200-ը: Կղզիների մակերևույթը հարթավայրային է. ափերը շրջապատված են բուստային խութերով: Կլիման հասարակածային է: Բուսականությունն աղքատիկ է, աճում են միայն կոկոսյան արմավենիներ: Տարածքում օգտակար հանածոներ չկան:
I հազարամյակում այստեղ ապրել են սինհալներ, հնդիկներ, մալայացիներ: 1558 թ-ին տարածքը գրավել են պորտուգալացիները, 1796 թ-ին՝ անգլիացիները: Երկիրն անկախություն է ձեռք բերել 1965 թ-ի հուլիսին: 
Մալդիվների կառավարությունը հանդես է գալիս Հնդկական օվկիանոսը միջուկային զենքից զերծ գոտու վերածելու օգտին:Երկրի տնտեսության հիմքը ձկնորսությունն ու ծովամթերքի (մարգարիտ, խեցիներ, բուստեր) արդյունահանումն է, որը կազմում է արտահանության ընդհանուր ծավալի 97 %-ը: Հողագործությունը թույլ է զարգացած: Մշակում են բրինձ, բանջարեղեն, մանգո, ադամաթուզ, կոկոսյան արմավենի: Կան ձկնորսական նավաշինության, պահածոների և բուստային իրերի արտադրության ձեռնարկություններ: Նշանակալի դեր ունեն նաև հյուրեկ զբոսաշրջությունը և նամականիշերի թողարկումը: