Парковочная страница R01

Срок регистрации для домена закончился.

ԱԼՊԻՆԱ

ԱԼՊԻՆԱ

՛՛Ալպինա՛՛ հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների...
ԾԱՂԿԱՏՈՒՆ

ԾԱՂԿԱՏՈՒՆ

«Ծաղկատուն» բուտիկ հյուրանոցի նշանաբանն է` եվրոպական...
ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս...
Թեժ Լեռ

Թեժ Լեռ

Մեր գերագույն նպատակն է մեր հյուրերին մատուցել բարձրակարգ ծառայություններ` դարձնելով Ձեր հանգիստը բացառիկ...

ՄԱԷ

Մայրաքաղաքը` Աբու Դաբի
Տարածքը (կմ2)` 83 600
Բնակչությունը` 4 496 000
Պետական լեզուն` արաբերեն
Դրամական միավորը` դիրհամ
Օդի միջին ջերմաստիճանը` ամռանը` +40°C
ձմռանը` +1  8°C
Առաջարկվող հանգստի տեսակը` ծովափնյա
առևտրային

 

Երկրի մասին

Միացյալ Արաբական Էմիրությունները իրենից ներկայացնում է բարձրակարգ հյուրանոցների, առևտրի սրահների համալիր: Շեյխերի այս երկիրը ունի զարգացած երկրի ամենաբարձր մակարդակը` կայուն արժույթ և քաղաքական կառուցվածք: ՄԱԷ-ի գլխավոր առանձնահատկությունն է 360 օր արևոտ եղանակը, ինչպես նաև նորագույն տեխնոլոգիաների առկայությունը: Կլիման թույլ է տալիս ծովափ գնալ նույնսիկ ձմռանը: ՄԱԷ-ն հայտնի է նաև որպես առևտրի լավագույն վայր: 

 

 

Տեսարժան վայրեր

ՄԱԷ-ն գրավում է աշխարհի շատ տուրիստների իր ծովափերի և լավ եղանակի շնորհիվ: Այստեղ կան բազմաթիվ հանգստավայրեր, որոնք լավագույն ծառայություններն են առաջարկում տուրիստներին: Ծովափին գտնվող հյուրանոցները առաջարկում են հիանալի լողավազաններ և հետաքրքիր փաթեթներ: Դուբայը ամենամեծ համբավն է վայելում տուրիստների շրջանում: Նրանց գրավում են ոչ միայն հրաշալի ծովը կամ շքեղ հյուրանոցները, այլ նաև թանգարանները, ջրաշխարհը (ամենամեծն է ողջ Ասիայում), Սաիդ շեյխի պալատը, Դուբայի կենդանաբանական այգին և բազմաթիվ այլ տեսարժան վայրեր: 

 

Ավանդույթներ

ՄԱԷ-ի մշակույթն ունի խորը արմատներ: Արաբներն ունեն բազմաթիվ ավանդույթներ, որոնցից են հյուրընկալությունը, բարեհամբուրությունը և տեղի բնակիչների հետ ջերմ վերաբերմունքը: Այս ամենը մշտապես զարմացնում են շատ տուրիստների: Չնայած տնտեսական արագընթաց աճին` ավանդույթներն այստեղ պահպանվում են: Տեղի բնակիչները կրում են ազգային հագուստ և կապում են գլխաշորեր: Երկրում արգելված են ցանկացած դրամախաղերը: Ամենախիստ պատիժները տրվում են թմրամոլության համար: Արբած վիճակում քաղաքով զբոսնելու դեպքում տուրիստին կտրվի դեպորտ: Հատկապես օրենքը խիստ է Շորժայում: Այստեղ տուրիստներին խորհուրդ է տրվում հետևել օրենքներին և, նամանավանդ, Ռամադանի օրերին կրել փակ հագուստ:

 

Խոհանոց

Դեռ վերջին ժամանակներում ՄԱԷ-ում գերակշռում էին անապատները: Քրիստոնեաները հազիվ կարողացան միմյանց միջև բաժանել տարածքները: Խոհանոցն այստեղ այնքան էլ լավ վիճակում չի գտնվում, սակայն տուրիստներն անհանգստանալու կարիք չունեն, քանի որ ռեստորաններում կան աշխարհի շատ խոհանոցների ճաշացանկեր: