Парковочная страница R01

Срок регистрации для домена закончился.

ԱԼՊԻՆԱ

ԱԼՊԻՆԱ

՛՛Ալպինա՛՛ հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների...
ԾԱՂԿԱՏՈՒՆ

ԾԱՂԿԱՏՈՒՆ

«Ծաղկատուն» բուտիկ հյուրանոցի նշանաբանն է` եվրոպական...
ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս...
Թեժ Լեռ

Թեժ Լեռ

Մեր գերագույն նպատակն է մեր հյուրերին մատուցել բարձրակարգ ծառայություններ` դարձնելով Ձեր հանգիստը բացառիկ...

Թաիլանդ

Թայլանդ

 Մայրաքաղաքը` Բանգկոկ
Տարածքը (կմ2)` 514 000
Բնակչությունը` 65,5 հազար
Պետական լեզուն` թաի
Դրամական միավորը` բատ
Օդի միջին ջերմաստիճանը` ամռանը` +35°C
ձմռանը` +20°C
Առաջարկվող հանգստի տեսակը` էքսկուրսիոն
ծովափնյա

 

Երկրի մասին

Թայլանդը յուրօրինակ երկիր է, որտեղ դուք կարող եք անցկացնել ինքնատիպ և անմոռաց հանգիստ: Այստեղ կան բազմաթիվ բուդդայական վանքեր, հիանալի բնություն, արտասովոր ծով, սպիտակ մարջանե լողափներ, անդրջրյա հիասքանչ գեղեցկություն, ինչպես նաև թայական մերսում-այս ամենը Թայլանդը դարձնում են ամենացանկալի, ամենահայտնի և ճանաչված հանգստավայրերից մեկը: Այստեղ իրենց համապատասխան հանգստի տեսակ կարող են գտնել բոլորը` անկախ նախասիրություններից: Թայլանդում կարելի է հանգստանալ ծովափին, էքսկուրսիա կազմակերպել ջունգլիներում, հեծնել փղերի, դայվինգով զբաղվել, ինչպես նաև վայելել հրաշալի վանքերն ու պալատները: Թայլանդը հիանալի վայր է նաև գնումների, կոկտելների, դիսկոտեկների համար:

 

 

Տեսարժան վայրեր

Թայլանդը հայտնի է ոչ միայն որպես առաջնակարգ հանգիստ առաջարկող երկիր, այլ նաև պատմամշակութային հետաքրքիր հուշարձաններով: Բանգկոկը Թայլանդի մայրաքաղաքն է և մշակութային կենտրոնը, որը հայտնի է իր բացօթյա թանգարանով, որտեղ կան 65 հնամյա հուշարձաններ: Մայրաքաղաքը երբեմն անվանում են նաև «Արևելյան Վենետիկ» - քանի որ այստեղ կան բազմաթիվ գետեր և աղբյուրներ: Բանգկոկում կարելի է նավակով հիանալի ճանաչողական էքսկուրսիա կազմակերպել` վայելելով քաղաքի ողջ գեղեցկությունը: Բանգկոկում է գտնվում հայտնի Զմրուխտե Բուդդայի տաճարը, ինչպես նաև թագավորական պալատը: Քաղաքից 90 կմ. հեռավորության վրա գտնվում է Թայլանդի նախկին մայրաքաղաքը` Այուտաին: Պետք է պարտադիր այցելել լողացող շուկան, որը Ասիայում ամենահինն է: Տուրիստներին գրավում է նաև Պա-Լա-ու ջրվեժը, որը գտնվում է անտառում:   Հանրահայտ է նաև մարգարտե ֆերման, որտեղից կարելի է նվերներ գնել հարազատների համար: Թայլանդում կազմակերպվում են նաև աննկարագրելի շոու ծրագրեր:

 

Ավանդույթներ

Մարդկանց կյանքում ամենահիշարժան և տպավորիչ օրերից մեկը հարսանեկան արարողությունն է, երբ ամուսինները ամուր կապով կապվում են ողջ կյանքի ընթացքում: Այդ պատճառով էլ Թայլանդում հարսանեկան արարողություններն իրականացվում են սուրբ օրերին: Նորապսակները պետք է հետևեն աստղագուշակների խորհրդին, որպեսզի համեմատեն, արդյոք նրանց աստղային համաստեղությունները համընկնում են իրար: Եվ եթե համընկնում են, սկսվում են աշխատանքները արարողության կազմակերպման համար: Որպես կանոն, հարսանեկան միջոցառումները կազմակերպվում են  օգոստոս ամսին: Գյուղական շրջաններում ամուսնանում են հիմնականում 20 տարեկան հասակում, իսկ քաղաքում` 28-30 տարեկանում:  
 
 
 

Խոհանոց

Թայական խոհանոցի գլխավոր առանձնահատկությունն է տարբեր մթերքների համատեղումը: Թայլանդի ժողովուրդը ուտելու ընթացքում չեն օգտագործում  դանակ, քանի որ բոլոր ուտեստներում ամեն ինչ շատ մանր է կտրատված: Բոլոր ուտեստները կամ խաշվում են կամ տապակվում, սակայն, ընդհանուր առմամբ, պատրաստման ընթացքը բավականին երկար է տևում: Բոլոր ուտեստները յուրօրինակ են, սակայն դա կապված է ոչ միայն բաղադրիչներից, այլ նաև խոհարարի առանձնահատկություններից: Չկա մատուցման հատուկ ձև, սակայն կարևոր է ուտեստների մատուցման համադրությունը: