ԱԼՊԻՆԱ

ԱԼՊԻՆԱ

՛՛Ալպինա՛՛ հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների...
ԾԱՂԿԱՏՈՒՆ

ԾԱՂԿԱՏՈՒՆ

«Ծաղկատուն» բուտիկ հյուրանոցի նշանաբանն է` եվրոպական...
ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս...
Թեժ Լեռ

Թեժ Լեռ

Մեր գերագույն նպատակն է մեր հյուրերին մատուցել բարձրակարգ ծառայություններ` դարձնելով Ձեր հանգիստը բացառիկ...

Ռուսաստան

Մայրաքաղաք Մոսկվա
Բնակչություն 142 754 000 
Տարածք 17 101 481 կմ²
Դրամական միջոց Ռուբլի
Կոդ +7

 

Ռուսաստան տերմինը ծագում է արևելյան սլավոններից ամենահայտնի ժողովրդի՝ռուսների անունից։ Որպես պետական-պաշտոնական անուն սկսել է կիրառվել ավելի ուշ։ Կա տարբերակ, որ Կիևյան Ռուսիա անվանումը գալիս է ռուս կոչվող մարդկանց անունից, որը սկանդինավյան ժողովուրդներից՝ շվեդների ցեղախմբերից մեկն է, և ոչ թե տարածաշրջանի բնիկ ռուս ժողովրդի:Այս բացատրությունը պատաճառաբանվում է նրանով, որ Ռուսաստանն իշխած առաջին արքայատոհմը՝Ռյուրիկովիչների դինաստիան, ուներ շվեդական ծագում։

Առաջին անգամ «Ռոսիա» տերմինը (հունարեն՝ Ρωσία) հանդիպում է բյուզանդականկայսր, Հայկական կամ Մակեդոնական արքայատոհմի (867-1056) ներկայացուցիչԿոստանդին VII Ծիրանածինի «Արարողակարգերի մասին» և «Կայսրության ղեկավարման մասին» աշխատություններում՝ որպես Ռուսաստանի հունական անվանում:Հետագայում «Ռոսիա» (հին ռուսական տարեգրության մեջ Россія կամ Россіа) տերմինով ամրագրվում է Կիևյան Ռուսիայից հյուիսիս-արևմուտք ընկած տարածքներին, որոնք չեն մտել Լեհաստանի և Լիտվական մեծ իշխանության կազմում, և միացվել էր Ռուսաստանին Մոսկվայի մեծ իշխանության օրոք։ Ռուսաստանի հունական այս անվանումը օգտագործվում էր մինչև Իվան III իշխանի օրոք (1462 -1505), իսկ որպես պաշտոնական տերմին «Россия» (Ռուսաստան) է սկսում կոչվել Իվան IV Ահեղ-ի (1533 - 1584) թագադրոումից՝ 1547 թվականից:

Հին Ռուսական պետությունը կազմավորվել էIX դարում։ 862 թվականին Նովգորոդում գահ է բարձրանում Ռյուրիկ իշխանը (862–882), ով հիմնում է Ռյուրիկովիչների դինաստիան։ Որոշ աղբյուրների համաձայն՝ այս արքայատոհմն ուներ շվեդական ծագում։ Ռյուրիկովիչները Ռուսաստանը կառավարում են շուրջ 700 տարի։ Ռյուրիկ իշխանի որդին՝ իշխան Օլեգ I Ռյուրիկովիչը (882–912), 882թվականին գահ է բարձրանում Կիևում և իրեն հռչակելում անկախ իշխան։ Կիևը դառնում է իր տերության մայրաքաղաքը։ Օլեգը իր իշխանությունն է հաստատումՆովգորոդից մինչև Դնեպր գետ ընկածհսկայածավալ տարածքում։ Նրան հաջորդում են իր որդին՝ Մեծ իշխան Իգորը (913–945), ապա վերջինիս որդի Սվյատոսլավ Քաջը(945–972)։ Նրանց օրոք Կիևյան Ռուսիան ընդարձակում է իր սահմանները, դիվանագիտական ու առևտրական կապեր հաստատում հարևան, ինչպես նաև՝ հեռավոր երկրների հետ։ Բարձրանում է պետոության ազդեցությունը միջազգային ասպարեզում։ 9-րդ դարում այժմյան Ուկրաինայից ևԲելառուսից Ռուսաստան են գաղթում սլավոններ, հիմնում են Մեծ Նովգորոդը, ընդունում քրիստոնեություն և օգտագործումկյուրեղյան այբուբենը։

 

988 թվականին Կիևի 5-րդ իշխան Վլադիմիր Մեծի (980 – 1015) կամ Վլադիմիր Կարմիր Արեգակի օրոք Ռուսաստանում քրիստոնեությունը հռչակվում է որպես պետական պաշտոնական կրոն։ Ռուսական եկեղեցին ընդունում է Բյուզանդական պատրիարքի գերիշխանությունը։ Այդպիսով՝ ուղղափառ եկեղեցիների շարքում ավելանում է ևս մեկը։ Կիևյան Ռուսիան հզորության գագաթնակետին է հասնում իշխան Յարոսլավ Իմաստունի (1019–1054) օրոք։ Վերջինս միավորել է հին ռուսական հողերը։ Արշավել է Լեհաստան, ջախջախել լիտվական ցեղերին (1030-1040) ու պեչենեգներին (1036)։ Կիևյան Ռուսիայում զգալիորեն զարգացել են ավատատիրական հարաբերությունները։ Յարոսլավ իշխանի ղեկավարությամբ կազմվել է «Ռուսկայա պրավդա» օրենսգիրքը։ Զարգանում են մշակույթը և արվեստը, բարգավաճում առևտուրը և արհեստները։ Կիևում զարդարվում է բազմաթիվ եկեղեցիներով ու վանքերով, սկսվում է Սուրբ Սոֆիայի շինարարությունը։ Առաջընդաց է ապրում թարգմանական գործը, զարգացել տարեգրությունը։ Յարոսլավ Իմաստունը ազգակցական կապերի մեջ էր եվրոպական շատկառավարողներիհետ։10-րդ դարում սկսված Կիևյան Ռուսիայի Ոսկե դարը շարունակվում է մինչև Չինգիզ խանի հորդաների ներխուժումը։XI դարի կեսից Ռուսաստանը թևակոխում է ավատատիրական մասնատվածության դարաշրջան։ Կամա-Վոլգյան Բուլղարիան ենթարկվում է թաթար-մոնղոլական արշավանքներին, իսկ Նովգորոդն ու Պսկովը՝շվեդական և գերմանական հարձակումներին։ Շուրջ 250 տարի տևած մոնղոլ-թաթարական լուծը հնարավոր եղավ թոթափել Կուլիկովոյի ճակատամարտում (1380Դմիտրի Դոնսկոյիշխանի տարած փայլուն հաղթանակի շնորհիվ։ Սակայն շուտով թաթար-մոնղոլական զորքերը նվաճում են Մոսկվան, և իշխանը կրկին ընդունում է Ոսկի Հորդայիգերիշխանությունը։

Մոսկվայի մեծ իշխան Վասիլի II-ին 1462թվականին հաջորդում է Իվան III-ը (1462 –1505), ում վիճակված էր վերջնականապես անկախացնել Ռուսաստանը թաթար-մոնղոլներից։ Նա ընդլայնեց իշխանության սահմանները, միացնելով Յարոսլավլը(1463) և Ռոստով (1474), ինչպես նաև Նովգորոդի հանրապետությունը (1478), Տվերը(1485), հողատարածքներ Վյատկայից ու Ռյազանից։ 1480 թվականին Մոսկվայի իշխան կարողացավ վերջնականապես անկախացնել Ռուսաստանը։ Իշխանը իրեն հայտարարում է Մոսկվայի ցար և համայն Ռուսիո ղեկավար։ Դրանով նա հավասարվում է արևմտաեվրոպական տիրակալներին և նոր էջ բացում Ռուսաստանի պատմության մեջ։ Իվան III-ը ժառանգորդ նշանակեց իր երկրորդ կնոջից՝ Բյուզանդիայի կայսերական գահաժառանգ Սոֆիա Պալեոլոգոս իշխանուհուց ունեցած ավագ որդուն՝ Վասիլիին։

Ռուսաստանը հարուստ է անտառային ռեսուրսներով (փայտանյութի պաշարները' 75 միլիարդ մ3)։ Երկրում կան շատ արժեքավոր փայտանյութ ունեցող ծառատեսակներ։ Առանձնապես կարևոր են կաղնին, եղևնինհաճարենին, կաղամախին, մայրին։ Վերջինիս փայտանյութն օգտագործվում է մատիտների արտադրության մեջ։

Անտառներում համարյա ամենուր աճում են բազմատեսակ սնկեր, պտուղներ, հատապտուղներ ու դեղաբույսեր։ Վերջիններից առավել արժեքավոր է ժենշենը (կյանքի արմատ), որը հանդիպում է Պրիմորիեի ևԽաբարովսկի երկրամասերում։

Բազմազան ու հարուստ է Ռուսաստանի կենդանական աշխարհը։ Հյուսիսի ծովափնյա «թռչնաշուկաներից» հավաքած ձվերը և փետուրը, որսած ձուկը, փոկերը, ծովացուլերը, հյուսիսային եղջերվի մորթին ումիսը, բևեռային աղվեսի մորթին նենեցների, չուկչաների ապրուստի գլխավոր միջոցներն են։

Անտառային և տունդրայի գոտիներում կան թանկ մորթատու բազմազան կենդանիներ՝ սկյուռկնգումբևեռաղվեսաղվեսջրաքիսջրասամույր,կզաքիս, սամույր և այլն։ Ռուսաստանը միշտ էլ եղել է համաշխարհային շուկա այդ մորթիների գլխավոր արտահանողը։

Տարածքի մեծության պատճառով Ռուսաստանի կլիման բազմազան է։ Կլիման արևմտյան մասում ցամաքային է, միջին մասում՝ խիստ ցամաքային, իսկ արևելյան ծովափնյա գոտում՝ մուսոնային։

Մթնոլորտի ջերմությունը հարավից հյուսիս և արևմուտքից արևելք ուղղություններով նվազում է և նվազագույնի է հասնում երկրի հյուսիս-արևելքում։ Այստեղ Օյմյակոն գոգավորությունում գրանցվել է բնակելի ցամաքի ամենացածր ջերմաստիճանը (-78°С)։ Ռա մասամբ պայմանավորված է ձմեռային անտիցիկլոնով։

Ռուսաստանի համեմատաբար տաք տարածաշրջանը ՀյուսիսայինԿովկասն է, իսկ ամենաբարձր ջերմաստիճանը (+43°С) գրանցվել էՄերձկասպյան ցածրավայրում։ Երկրի մեծ մասում տեղումների քանակը բավարար է հողագործության կազմակերպման համար։

Տեղումները համեմատաբար առատ են Ռուսաստանի արևմուտքում՝ Ատլանտյան օվկիանոսից մշտապես փչող քամիների և հեռավորարևելյան ծովափնյա գոտում՝ Խաղաղ օվկիանոսից ամռանը փչող մուսոնային քամիների ազդեցությամբ։

Տեղումների տարեկան քանակը ամենաքիչն է Վոլգա գետի ստորին հոսանքում, որի պատճառով այստեղ, ինչպես նաևՀյուսիսային Կովկասում հողագործությունը կազմակերպվում է ոռոգման շնորհիվ։

Արևելյան շրջաններում ամառը կարճատև է, և այդ պատճառով վաղ աշնանային ցրտերն ու երկարատև տեղումները հաճախ ոչնչացնում են գյուղատնտեսական մշակաբույսերի բերքը։ Այս գոտին կոչվում է գյուղատնտեսական ռիսկի գոտի։

Բարեխառն գոտուց հյուսիս, հողի բազմամյա սառածության պատճառով, հողագործությունն ընդհանրապես հնարավոր չէ։

Ռուսաստանը ջրային ռեսուրսներով աշխարհի ամենահարուստ երկրներից է։ Ռուսաստանի մեկ բնակչին միջին հաշվով հասնում է 4 անգամ ավելի շատ քաղցրահամ ջուր, քան աշխարհի մեկ բնակչին։ Տարածքի մեծության ու տեղումների համեմատաբար առատության հետևանքով Ռուսաստանի գետային ցանցը շատ խիտ է։ Երկրում կան հազարավոր գետեր, սակայն դրանցից մի քանի տասնյակն են խոշոր ու ջրառատ։ Դրանցից են ԴոնըՕբը,ԻրտիշըԵնիսեյը, ԼենանՎոլգան։ Գետերի մեծ մասը պատկանում է ԱտլանտյանԽաղաղ և Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսների ավազաններին։ Կան նաև ներքին հոսքի ավազանի մի քանի գետեր, այդ թվում և ռուսական մայր գետը՝ Վոլգան, որը թափվում է Կասպից ծովը։

Ռուսաստանի հարթավայրային և ջրառատ գետերն առաջին հերթին առանձնանում են տրանսպորտային ընդհանուր մեծ նշանակությամբ։ Այդ նշանակությունը հատկապես մեծ է երկրի արևելյան շրջաններում, քանի որ տրանսպորտի այլ տեսակների դեռևս թույլ զարգացման պայմաններում, գետերն առայժմ դրանց միակ տրանսպորտային ուղիներն են։ Դրա հետ միասին, Ռուսաստանի արևելյան շրջանների գետերի տրանսպորտային նշանակությունը սահմանափակ է նախ այն պատճառով, որ դրանք (բացառությամբ Ամուր գետի) հոսում են դեպի հյուսիս և երկրորդ՝ տարվա մեծ մասում (8- 9 ամիս) դրանք սառցապատված են, հետևաբար նավարկելի չեն։

Ջրաէներգետիկական մեծ պաշարներով առանձնանում է Ենիսեյը (վտակներով), Վոլգան և Ամուրի վտակները (Զեյան և Բուրեյան) (քարտեզի վրա ցույց տվեք այդ գետերը)։ Ռուսաստանի չորային կլիմայական գոտիներում, հատկապես Մերձկասպյան և հյուսիսկովկասյան տարածաշրջաններում մեծ է նաև գետերի ոռոգիչ նշանակությունը։ Բացի նշվածից Ռուսաստանի գետերը գեղատեսիլ ու ձկնառատ են, ինչի համար էլ դրանք հանգստի ու զբոսաշրջության կազմակերպման նախադրյալ են (հատկապես Վոլգան ու Ենիսեյը)։ Եվ, վերջապես, մեծ է նաև Ռուսաստանի գետերի կոմունալ-կենցաղային ու արդյունաբերական նշանակությունը։Նշված բոլոր նշանակությունների միագումարային արդյունքն է այն փաստը, որ Ռուսաստանի բոլոր քաղաքները հիմնադրված են գետերի ափերին։ Երկրում շատ են նաև լճերը, որոնք միմյանցից տարբերվում են ծագմամբ, մեծությամբ, ջրի համով։ Աշխարհի ամենախոր լճի՝ Բայկալի ջրի հայելին (31,5 հազար կմ2), ավելի մեծ է քան՝ Հայաստանի Հանրապետության տարածքը։ Ռուսաստանում է նաև աշխարհի խոշորագույն լճի՝ Կասպից ծովի մի մասը։ Եվրոպական մասի հյուսիսում լճերը մեծաթիվ են։ Դրանք առաջացել են երբեմնի սառցապատման հետևանքով։ Խոշորներից են Լադոգան և Օնեգան։ Հարավում կան անհոսք աղի լճեր՝ էլտոն, Բասկունչակ։

Եվրոպական մասի կենտրոնում ու հյուսիսում և առանձնապես՝ Արևմտասիբիրյան հարթավայրում հսկայական տարածք են զբաղեցնում ճահիճները, որոնք դժվարացնում են տարածքի յուրացումը։ Ռուսաստանը հարուստ է ստորերկրյա ջրերով։ Արևելաեվրոպական հարթավայրում փորված են տասնյակ հազարավոր ջրհորներ։ Հյուսիսային Կովկասում կան հանքային ջրերի խոշոր ելքեր (Միներալնիե Վոդի, Պյատիգորսկ, Կիսլովոդսկ, Ժելեզնովոդսկ, Եսենտուկի), իսկ «հրաբխային» Կամչատկայում՝ բազմաթիվ գեյզերներ ու տաք աղբյուրներ։