ԱԼՊԻՆԱ

ԱԼՊԻՆԱ

՛՛Ալպինա՛՛ հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների...
ԾԱՂԿԱՏՈՒՆ

ԾԱՂԿԱՏՈՒՆ

«Ծաղկատուն» բուտիկ հյուրանոցի նշանաբանն է` եվրոպական...
ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս...
Թեժ Լեռ

Թեժ Լեռ

Մեր գերագույն նպատակն է մեր հյուրերին մատուցել բարձրակարգ ծառայություններ` դարձնելով Ձեր հանգիստը բացառիկ...

Ուկրաինա

Մայրաքաղաք Կիև
Պետական Լեզու Ուկրաիներեն
Բնակչություն 46Մլն
Դրամական Միավորը Գրիվնա
Հեռախոսային կոդ +380

Ուկրաինա (ուկր.՝ УкраїнаՈւկրայինա[ukrɑˈjinɑ]), պետություն Արևելյան Եվրոպայում։ Ուկրաինան հյուսիսից և հյուսիս արևելքից սահմանակից է Ռուսաստանին, հյուսիս արևմուտքից՝ Բելառուսին, արևմուտքից՝ ԼեհաստանինՍլովակիային և Հունգարիային, հարավ արևմուտքից՝ Մոլդովային, հարավից և հարավ արևելքից համապատասխանաբար Սև ծովին և Ազովի ծովին։ Այն 603,628 կմ² ցուցանիշով Եվրոպային հարակից երկրների մեջ Ռուսաստանի Դաշնությունից հետո երկրորդն է իր տարածքով։

Համաձայն տարածված և հիմնավոր տեսության Կիևյան Ռուսիայի պետությունը հիմնադրվել է Վարանգյանների կողմից 9-րդ դարում որպես պատմականորեն հաստատագրված առաջին արևելյան սլավոնական պետությունը։ Այն ասպարեզ եկավ Միջին դարերում որպես հզոր պետություն, սակայն 12-րդ դարում փլուզվեց։ 14-րդ դարի կեսերին Ուկրաինական տարածքները երեք արտաքին ուժերի տիրապետության տակ էին՝ Ոսկե ՀորդաԼիտվական Մեծ Դքսություն և Լեհաստանի թագավորություն։

Հյուսիսային Մեծ Պատերազմից հետո (1700–1721), Ուկրաինան բաժանվեց մի քանի ռեգիոնալ ուժերի միջև։ 19-րդ դարում Ուկրաինայի գերակշռող մասը ինտեգրվել էր Ռուսական կայսրության մեջ, մնացած հատվածը Ավստրո-Հունգարիայի վերահսկողության տակ էր։ Ռուսական հեղափոխությունից հետո մշտական պատերազմական իրադարձություններին հետևել է 1917-1919 թթ. Ուկրաինայի անկախության ճանաչման մի քանի միջազգային փորձ։ 1922 թ. դեկտեմբերի 30-ին Ուկրաինական անկախության պատերազմից կազմավորվում է Ուկրաինայի Խորհրդային Հանրապետությունը և դառնում Խորհրդային Միության հիմնադիր հանրապետություններից մեկը։ Ուկրաինայի Խորհրդային Հանրապետության տարածքն ընդարձակվել էր արևմուտքից անմիջապես II Համաշխարհային պատերազմից առաջ և հետո։ 1954 թ. Ուկրաինան ընդարձակվեց դեպի հարավ Ղրիմի փոխանցումով։ 1945-ին Ուկրաինայի ԽՍՀ-ն դարձավ Միավորված ազգերի կազմակերպության հիմնադիր անդամներից մեկը։

Ուկրաինան կրկին անկախացավ 1991 թ., երբ Խորհրդային Միությունը փլուզվեց։ Այդ փլուզումով սկսվեց անցումը շուկայական տնտեսության, որի ընթացքում Ուկրաինան շուրջ 8 տարի շարունակ հետընթաց ունեցավ։ Այնուհետև հաջորդեց տնտեսական բարձրակարգ վերելքի ժամանակաշրջանը։ 2008–2009 թթ Ուկրաինան ընկղմվեց ճգնաժամի մեջ։ ՀՆԱ-ն 2008 թ. գարնանից մինչև 2009 թ. գարունը նվազեց 20% -ով, այնուհետ կարգավորվեց։Երկիրը ինչպես նախկինում կարևոր դեր է խաղում հացահատիկի համաշխարհային շուկայում և 2011 թ. տվյալներով հացահատիկի արտահանման ծավալով աշխարհում երրորդն է։

Ուկրաինան ունիտար պետություն է, բաղկացած 24 մարզերից, մեկ ինքնավար հանրապետությունից (Ղրիմ) և հատուկ կարգավիճակ ունեցող երկու քաղաքներից. Կիև՝ մայրաքաղաք և ամենամեծ քաղաք և Սևաստոպոլը, որտեղ վարձակալության պայմանագրով տեղակայված է Ռուսաստանի Սևծովյան նավատորմը։ Ուկրաինան կիսանախագահական համակարգով պետություն է առանձին օրենսդրականգործադիր և դատական ճյուղերով։ Խորհրդային միության փլուզումից ի վեր Ուկրաինան շարունակում է պահպանել իր դիրքերը որպես Եվրոպայում, Ռուսաստանից հետո, երկրորդ խոշոր սպառազինություն ունեցող պետություն։ Երկրում բնակվում են շուրջ 46 միլիոն մարդ, որի 77.8 տոկոսն ուկրաինացիներ են, ապրում են նաև ռուսներ (17%), բելոռուսներ և ռումինացիներՊաշտոնական լեզուն ուկրաիներենն է։ Ռուսերենը նույնպես շատ տարածված է։ Երկրում գերակայող կրոնը Արևելյան Ուղղափառ քրիստոնեությունն է, որը նշանակալից ազդեցություն է գործել Ուկրաինական ճարտարապետությանգրականության և երաժշտության վրա։