Հայաստանը գտնվու է հայկական լեռնաշխարհի արևելյան հատվածում Սև և Կասպից ծովերի միջև, սակայն չունի ելք դեպի ծով։ Այն հյուսիսից սահմանակից է Վրաստանի, արևելքից` ԼՂՀ-ի, և Ադրբեջանի հետ, հարավից` Իրանի, իսկ արևմուտքից` Թուրքիայի հետ։
Հայաստանը լեռնային երկիր է։ Տարածքի 76.5%-ը գտնվում է ծովի մակերևույթից 1.000-2.500 մ բարձրության վրա: Լեռնաշղթաները գրավում են մոտ 14 հզ. քառակուսի կմ կամ երկրի ընդհանուր մակերեսի 47%, բարձրավանդակները կազմում են երկրի մակերեսի ավելի քան մեկ երրորդը կամ շուրջ 11 հզ. կմ²։ Ամենաբարձր կետը Արագած լեռն է` 4.090 մետր, և ամենացածրը՝ Դեբեդ գետի ստորին հոսանքի շրջանը` 375մ։ Ամենաերկար ձգվածությունը` հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք, կազմում է 360 կմ, իսկ արևմուտքից արևելք` 200 կմ։ Երկրի տարածքը կազմում է 29743 քառակուսի կմ, որի 71.3% կազմում են գյուղատնտեսական նշանակության հողերը, 12.4%` անտառային, 7.7%` հատուկ պահպանվող տարածքներ և 8.6%` այլ հողեր։ Բարձր լեռնագագաթներն են`
Կապուտջուղ - 3.906
Աժդահակ - 3.598
Սպիտակասար - 3.555
Իշխանասար - 3.552
Վարդենիս - 3.522 և այլն։
Հայաստանի սահմաններում գտնվող ամենամեծ ջրային ավազանը Սևանա լիճն է, որի մակերեսը կազմում է 1263.5 քառակուսի կմ։ ՀՀ-ի ամենաերկար գետերն են` Արաքսը, Ախուրյանը, Դեբեդը, Որոտանը, Հրազդանը, Աղստևը, Արփան, Քասախը և այլն։
Ծայրակետեր
Հյուսիս. Տավուշ ( 41°17′N 45°0′E / 41.283°N 45°E)
Հարավ. Սյունիք ( 38°49′N 46°10′E / 38.817°N 46.167°E)
Արևելք. Սյունիք ( 41°5′N 43°27′E / 41.083°N 43.45°E)
Արևմուտք. Շիրակ ( 39°13′N 46°37′E / 39.217°N 46.617°E)
Կլիմա
Ջերմաստիճանը Հայաստանում հիմնականում կապված է բարձրությունից։ Լեռնային հատվածներում հիմնականում Միջերկրական և Սև ծովերից եկած կլիման է, որը ապահովում է սեզոնային մեծ փոփոխություններ։ Հայկական բարձրավանդակում, ձմռան միջին ջերմաստիճանը 0 °C, իսկ ամառային միջինը հասնում է 25 °C-ի։ Տարեկան միջին տեղումները Արաքսի ներքևի մասերում կազմում են 250 մմ, իսկ բարձրադիր մասերում` 800 մմ։ Չնայած ձմեռվա ցրտին, հրաբխային ապարները Հայաստանը դարձրել են գյուղատնտեսությամբ զբաղվող ամենահին տարածքներից մեկը
Գետեր և լճեր։
Հայաստանի տարածքում կան մոտ 9480 մեծ ու փոքր գետեր, որոնցից 379-ը ունեն 10 կմ-ից մեծ երկարություն: Գետերի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 23 հազար կմ: Հայաստանի գլխավոր գետը Արաքսն է` Հրազդան վտակով:
Հայաստանում կան մոտ 100 լճեր, որոնցից ամենամեծը` Սևանա լիճը, գտնվում է ծովի մակարդակից 1900 մ բարձրության վրա և հանդիսանում է հանրապետության խոշորագույն ձկնաբուծական կենտրոնը ու տարածաշրջանում քաղցրահամ ջրի ամենամեծ աղբյուրը:
Չնայած դրան երկրում դիտվում է ջրային պաշարների պակաս, որը մասամբ լուծվում է ջրամբարների[15] և ստորգետնյա ջրերի օգտագործման միջոցով: Հայաստանում կա 74 ջրամբար` 988 մլն մ2 ընդհանուր մակերեսով. ամենամեծը Ախուրյանի ջրամբարն է` 525 մլն մ2 մակերեսով: Խմելու ջրի 96 %-ը գալիս է ստորգետնյա ջրերից
Հայաստանի Հանրապետությունը բաժանվում է 10 մարզերի և մայրաքաղաքի, որոնք են՝:
Մարզերը իրենց հերթին կազմված են քաղաքային և գյուղական համայնքներից, որոնցում իրականացվում է տեղական ինքնակառավարում։ Մարզպետներին նշանակում և ազատում է Հայաստանի կառավարությունը, որի տվյալ որոշումները վավերացնում է Հանրապետության Նախագահը։ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվում է 926 համայնք, որոնցից 48 քաղաքային համայնքներ, 866 գյուղական համայնքներ և 12 վարչական շրջաններ` Երևան քաղաքում։ ՀՀ-ում կա 949 գյուղ:
Մարզ | Մարզկենտրոն | Տարածք | Բնակչություն |
---|---|---|---|
1.Արագածոտն | ք.Աշտարակ | 2,753 կմ² | 126,278 |
2.Արարատ | ք.Արտաշատ | 2,096 կմ² | 252,665 |
3.Արմավիր | ք.Արմավիր | 1,242 կմ² | 255,861 |
4.Գեղարքունիք | ք.Գավառ | 5,348 կմ² | 215,371 |
5.Կոտայք | ք.Հրազդան | 2,089 կմ² | 241,337 |
6.Լոռի | ք.Վանաձոր | 3,789 կմ² | 253,351 |
7.Շիրակ | ք.Գյումրի | 2,681 կմ² | 257,242 |
8.Սյունիք | ք.Կապան | 4,506 կմ² | 134,061 |
9.Տավուշ | ք.Իջևան | 2,704 կմ² | 121,963 |
10.ՎայոցՁոր | ք.Եղեգնաձոր | 2,308 կմ² | 53,230 |