Սոճուտ

ՍՈՑ ՓԱԹԵԹ 21.  Հանգիստ  Ստեփանավանում

 «Սոճուտ» հանգստյան տուն

 

“Սոճուտ” հանգստյան տունը Ձեզ առաջարկում է կազմակերպել Ձեր լիակատար հանգիստը եղևնիների և սոճիների առողջարար միջավայրում: Այն հիանալի վայր է պահանջկոտ զբոսաշրջիկների համար, ովքեր գնահատում են բացառիկությունը, բարձր սպասարկումը, բարեհամբույր վերաբերմունքը:
Հանգստյան տունը գրավում է իր հաճախորդներին ջերմ մթնոլորտով , առանձնահատուկ բնական դիրքով և իհարկե սոճիների առողջապահպան նշանակությամբ:
Հանգստյան տունը որակի և մատչելի գների յուրօրինակ համադրություն է: Այնպես որ, բաց մի թողեք հնարավորությունը վայելելու Ձեր “ԿԱՆԱՉ” հանգիստը Սոճուտում: 

Ովքեր իրենց հանգիստը չեն պատկերացնում առանց սպորտի, կարող են օգտվել հանգստյան տան տարածքում գտնվող վոլեյբոլի և ֆուտբոլի դաշտերից: Պասիվ հանգստի սիրահարները կարող են շրջել տարածքում, հիանալ գեղատեսիլ բնությամբ կամ այցելել “Սոճուտ” դենդրոպարկ, որը գտնվում է հանգստյան տան անմիջական հարևանությամբ: Ձեզ առաջարկվում են նաև խաղասրահի և բար/սրճարանի ծառայությունները:

Ստանդարտ Երկտեղանոց/Թվին Դ 22.000 Դ 24.000

Ստանդարտ Սուպերիոր Դ 26.000 Դ 28.000

Ընտանեկան Սուիթ Դ 50.000  Դ  54.000

“Սոճուտ” հանգստյան տունը այցելուների է առաջարկում 16 հարմարավետ սենյակներ:

Սենյակները հագեցված են հեռուստացույցով` արբանյակային կապով, ներքին հեռախոսային կապով, սառնարանով, Wi-Fi ինտերնետով, մշտական տաք և սառը ջրով, լողախցիկով:

Երեխաների համար նախատեսված են զեղչեր:

Հյուրերի գրանցումը կատարվում է 13.00-ից 14.00-ն:
Դուրսգրումը կատարվում է 10.00-ից 11.00-ն:

“Սոճուտ” հանգստյան տան ճաշարանը աշխատում է նախապես հաստատված
ճաշացանկով, հետևյալ գրաֆիկով` նախաճաշ 9.00 – 10.00, ճաշ 14.00 – 15.00, ընթրիք 19.00 – 20.00, մածուն 21.00:

Ծառայություներ

  • Ավտոկայանատեղի
  • Կենտրոնացված ջեռուցման համակարգ
  • Մշտական տաք և սառը ջուր
  • Էլ. հոսանքի այլընտրանքային աղբյուր
  • Ֆիլմերի և մուլտֆիլմերի դիտման ներքին համակարգ
  • Wi-Fi ինտերնետ
  • Շոգեբաղնիք
  • Հագուստի լվացք
  • Ներքին հեռախոսային կապ