ՄԻՌԱ

"ՄԻՌԱ" նորաբաց հյուրանոցը գտնվում է Գորիսում` Անկախության 24/3 հասցեում: Կառուցված լինելով քաղաքի կենտրոնական մասում՝ հյուրանոցը գտնվում է Գորիս քաղաքի պատմական հուշարձանների, կենտրոնական հրապարակի, մանկական խաղահրապարակի, նորաբաց "Սիմբա" մանկական սրճարանի, Սրբ. Գր. Լուսավորիչ եկեղեցու, Քաղաքապետարանի շենքի, Ակ. Բակունցի տուն-թանգարանի հարևանությամբ: Հյուրանոցը 3 հարկանի է, ունի բարձրակարգ կահավորված 6 սենյակ: Հյուրանոցն ունի նաև այգի՝ ծաղիկներով և պտղատու ծառերով, որտեղ կարող եք վայելել Ձեր հանգիստը: "ՄԻՌԱ" հյուրանոցից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Հին Գորիս,որը բազմաթիվ զբոսաշրջիկների ուշադրությանն է արժանանում իր քարանձավային բնակավայրերով, ձորերով, կիրճերով, բրգաձև գագաթներով: Հյուրանոցում տեղեկատվությունը տրամադրվում է 5 լեզվով՝հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և հունարեն:

 

Գնացուցակ

1/2 տեղանոց համար-12.000-20.00 Դ
3 Տեղանոց-25.000Դ
4 Տեղանոց-30.000Դ