Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս լեռան հարավ-արևմտյան լանջին` քաղաքամայր Երևանից 55կմ հեռավորության վրա:
Եվ այսպես. շնորհիվ իր բարձր լեռնային դիրքի (2000մ ծովի մակերևույթից բարձր), բնակլիմայական հիանալի և առողջարար պայմանների մարզահամալիրն այսօր էլ համարվում է Ծաղկաձորի լավագույն հանգստավայրերից մեկը: Սաղարթախիտ անտառով և հյուրանոցը օղակող հիասքանչ պուրակով շրջապատված այս հյուրանոցը նախատեսված է թե' ընտանեկան հանգստի, թե' գործարար հանդիպումների և թե' ուսումնամարզական հավաքների կազմակերպման համար:
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը հիմնադրվել է 1967թ.-ին Մեխիկոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերից առաջ` հատուկ ԽՍՀՄ օլիմպիական հավաքականի մարզումների համար:
Այսօր մարզահամալիրն ամբողջապես համապատասխանում է ժամանակի պահանջներին: 2007թ.-ի հիմնովին վերանորոգումից հետո Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրն իր հյուրերին առաջարկում է 182 հարմարավետ և նրբաճաշակ կահավորված համարներ: Տարբեր սպորտաձևերի համար նախատեսված ժամանակակից մարզադահլիճների և միջազգային չափանիշներին համապատասխանող օլիմպիական լողավազանի շնորհիվ այս համալիրը մշտապես գտնվում է ԱՊՀ և եվրոպացի մարզիկների ուշադրության կենտրոնում:
Համարների տեսակ | Քանակ | Գին` ՀՀ դրամով | Լրացուցիչ անձ | Երեխաներ (3-10 տարեկան) | Ծառայություններ |
Ստանդարտ (անձ) | 60 | 16,000 | 6,000 | 4,000 | նախաճաշ |
Երկսենյականոց (2 անձ) | 64 | 22.000 | 6.000 | 4.000 | նախաճաշ |
Երկսենյականոց (2 անձ) | 64 | 32.000 | 6.000 | 4.000 | 3 անգամյա սնունդ |
Լյուքս (4 անձ) | 20 | 77.000 | 6.000 | 4.000 | նախաճաշ |
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրն առաջարկում է հյուրանոցային և սպորտային ծառայությունների լայն տեսականի. ընդարձակ և տեխնիկական մեծ հնարավորություններով մարզասրահներ, հարմարավետ սենյակներ, հարուստ և առողջարար կերակրացանկ, միջազգային չափանիշներին համապատասխանող լողավազան ...Ծառայություններ
64 |