Վենեսուելա
Մայրաքաղաքը` | Կարակաս |
Տարածքը (կմ2)` | 916 445 |
Բնակչությունը` | 28 926 000 |
Պետական լեզուն` | իսպաներեն |
Դրամական միավորը` | բոլիվ ար |
Օդի միջին ջերմաստիճանը` | ցերեկը` +30°C - +34°C գիշերը` +22°C - +26°C |
Առաջարկվող հանգստի տեսակը` | ծովափնյա էքսկուրսիոն |
Երկրի մասին
Վենեսուելան գրավում է բազմաթիվ տուրիստների իր գունագեղ բնության, աշխույժ քաղաքների, հագեցած գյուղերի և տեսարժան վայրերի շնորհիվ: Երկիրն իսկապես կյանքով լեցուն և աղմկոտ հանդիսություններով լի վայր է, ինչը նաև բնութագրում է տեղի բնակիչներին: Երկիրը հայտնի է ակտիվ հանգստի սիրահարների շրջանում: Այստեղ կարելի է արշավ կազմակերպել դեպի հայտնի Ռոռայմա լեռը: Այստեղ է գտնվում աշխարհի ամենաբարձր ջրվեժը` Անխելը: Քաղաքի հարմարավետությունը նախընտրող տուրիստներին առաջարկվում է այցելել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակաս: Քաղաքում տեղ են գտել բազմաթիվ ռեստորաններ, խանութներ, որոնց կարելի է հանդիպել գրեթե ամեն քայլափոխի:
Պերու
Մայրաքաղաքը` | Լիմա |
Տարածքը (կմ2)` | 1 138 910 |
Բնակչությունը` | 45 618 000 |
Պետական լեզուն` | իսպաներեն, կեչուա |
Դրամական միավորը` | սոլ |
Օդի միջին ջերմաստիճանը` | ամռանը հարավում` +19°C, հյուսիսում` +28°C ձմռանը հարավում` +26°C, հյուսիսում` +36°C |
Առաջարկվող հանգստի տեսակը` | ծովափնյա էքսկուրսիոն |
Երկրի մասին
Պերուն պետություն է Հարավային Ամերիկայում: Հյուսիս-արևմուտքում սահմանակցում է Էկվադորի հետ, հյուսիսում - Կոլումբիայի, արևելքում - Բրազիլիայի, հարավ-արևելքում - Բոլիվիայի և Չիլիի: Արևմուտքում Պերուի ափերը ողողում են Խաղաղ օվկիանոսի ջրերը: Վերջերս Պերուն հայտնվել է լուրերում շնորհիվ Ալբերտո Ֆուհիմորիի, որ շուրջ 10 տարի կառավարել է երկրում, այնուհետև փախել, բայց ձերբակալվել է և դատապարտվել ազատազրկման: Երկրի պատմությունը սկսել է ընդամենը 1532 թվականից, երբ այստեղ եկան իսպանացիները:
Ուրուգվայ
Մայրաքաղաքը` | Մոնտեվիդեո |
Տարածքը (կմ2)` | 176 220 |
Բնակչությունը` | 3 372 000 |
Պետական լեզուն` | իսպաներեն |
Դրամական միավորը` | պեսո |
Օդի միջին ջերմաստիճանը` | ձմռանը` +19°C, հյուսիսում` +28°C ամռանը` +10°C, հյուսիսում` +12°C |
Առաջարկվող հանգստի տեսակը` | ծովափնյա էքսկուրսիոն |
Երկրի մասին
Ուրուգվայը Կենտրոնական Ամերիկայի հարավում գտնվող երկրներից է: Կյանքի մակարդակի տեսանկյունից այն համարվում է հասարակածի ամենալավ երկրներից մեկը: Բանկերի մեծ քանակի պատճառով երկիրն անվանում են "հարավամերիկյան Շվեյցարիա": Իսկ մատչելի գներն ու բարենպաստ եղանակը այստեղ են ներգրավում մեծ թվով թոշակառուների, ովքեր կարող են թույլ տալ իրենց բարձր մակարդակի կյանք: Ուրուգվայը ընդունվում է որպես Եվրոպական երկիր, քանի որ հիմնական բնակիչների գալիս են Իսպանիայից, Իտալիայից, Գերմանիայից: Լողափեր, հարմարավետություն և էքսկուրսիաներ նախընտրող տուրիստների համար Ուրուգվայը իդեալական երկիր է:
Չիլի
Մայրաքաղաքը` | Սանտյագո |
Տարածքը (կմ2)` | 8 547 000 |
Բնակչությունը` | 193 467 000 |
Պետական լեզուն` | իսպաներեն |
Դրամական միավորը` | չիլիական պեսո |
Օդի միջին ջերմաստիճանը` | ողջ տարին հյուսիսում` +12°C - +22°C հարավում` +3°C - +14°C |
Առաջարկվող հանգստի տեսակը` | ծովափնյա էքսկուրսիոն |
Երկրի մասին
Չիլին Հարավային Ամերիկայի երկրներից է` տեղակայված Խաղաղ օվկիանոսի և Անդա լեռնաշղթայի մեջտեղում: Լեռների և ձկնորսության սիրահարների համար Չիլին պարզապես դրախտ է: Իսկ լեռնաշղթան ամռանն առաջարկում է հիանալի պայմաններ լեռնադահուկային հանգստի համար: Բացի այդ, Չիլին հետաքրքիր է նրանով, որ 2 շաբաթում կարելի է այցելել Ատակամ` աշխարհի ամենաչոր անապատ, անցկացնել անմոռանալի կրուիզ Անտարկտիդայի ափերով կամ Զատիկի կղզով: Եվրոպացիները Չիլի են եկել XVI դարում, սակայն հարստություններ չլինելու պատճառով, երկիրը դարձել է գյուղատնտեսության կենտրոն: Հարավային Ամերիկայում լավագույն գինին համարվում է Չիլիում արտադրվողը:
Կոլումբիա
Մայրաքաղաքը` | Բոգոտա |
Տարածքը (կմ2)` | 1 138 910 |
Բնակչությունը` | 45 618 000 |
Պետական լեզուն` | իսպաներեն |
Դրամական միավորը` | կոլումբիական պեսո |
Օդի միջին ջերմաստիճանը` | ողջ տարին ափամերձ շրջաններում` +27°C |
Առաջարկվող հանգստի տեսակը` | ծովափնյա էքսկուրսիոն |
Երկրի մասին
Կոլումբիայի ՀանրապետությունԿոլումբիան գտնվում է Հարավային Ամերիկայի հյուսիս-արևմուտքում: Ափերը ողողվում են Խաղաղ օվկիանոսի և Կարիբյան ծովի ջրերով: Երկրին են պատկանում նաև Սան Անդրես, Պրովիդենսիա (Կարիբյան ծովում) և Մալպելո (Խաղաղ օվկիանոսում) կղզիները: Յուրաքանչյուր տարվա օգոստոսին Կոլումբիայում մեծ շուքով նշվում է Ծաղկի տոնը: Կոլումբիան իսպանացիները հայտնաբերել են 1499 թ-ին: XVI դարի 30-ական թվականներին նրանք վերջնականապես նվաճել են երկիրը` հարակից տարածքներով, և դարձրել գաղութ` Նոր Գրանադա անունով (ընդգրկում էր նաև Էկվադորի, Պանամայի, Վենեսուելայի տարածքները), որը հետագայում տրոհվել է: Երկրի հիմնական բնակիչները կոլումբիացիներն են: