Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ: Այստեղ դարեր շարունակ ապրող հայերն անգամ չեն կարողանում բացահայտել այս հողի համը, հոտը և ուժը: «Իսկուհի թրեվլ» ընկերությունն առաջարկում է 3-օրյա տուր՝ Երևանից մինչև Արցախ:
Դուք կծանոթանաք Նորավանքի, Շուշիի, Տիգրանակերտի, Գանձասարի և Խոր Վիրապի պատմությանը:
Տուր՝ «Չքնաղ երկիր իմ Հայաստան»
Տուրը նախատեսված է 13-ից 15 անձի համար:
Փաթեթն իր մեջ ներառում է (մեկ անձ)՝
Հյուրանոց՝ Արմենիա (Արցախ) երկտեղանոց համար
Սնունդ՝ նախաճաշ
Տրանսպորտային ծառայություն
Զբոսավարի ծառայություն
Էքսկուրսիաների ընթացքում զովացուցիչ ըմպելիքներ
Արցախի վիզա
Տաթևի ճոպանուղու տոմս
Գինը. 65000 դրամ՝ նախաճաշով
70000 դրամ՝ 2 անգամյա սնունդով
80000 դրամ՝ 3 անգամյա սնունդով
Տուր՝ «Չքնաղ երկիր իմ Հայաստան»
Օր 1՝ Երևանից մեկնում՝ Նորավանք, Գորիս, Շուշի: Ժամանում Ստեփանակերտ
Օր 2՝ Շրջայց Ստեփանակերտով, եկեղեցի, պանթեոն: Էքսկուրսիա Տիգրանակերտ, Գանձասար, վերադարձ Ստեփանակերտ:
Օր 3՝ Տաթևի վանական համալիր, ճոպանուղի, Խոր Վիրապ: Վերադարձ Երևան