«Ոսկե Վառնան» այս տարի ևս կանչում է անմոռանալի հանգիստ անցկացնելու

«Իսկուհի թրեվլ» ընկերությունն առաջարկում է Ձեր հանգիստն անցկացնել Բուլղարիայի ամենահայտնի կուրորտներից մեկում՝ Վառնայում:

Խորհրդային տարիներից մինչև այսօր էլ Վառնան գրավում է բազմաթիվ զբոսաշրջիկների: Այստեղ կարելի է ծովափնյա հանգիստը համեմել մշակութային հարուստ պաշարով: Վառնան չի թողնի, որ որևէ զբոսաշրջիկ իրեն ձանձրացած զգա: Վառնայի հայտնի ավազե ափերում օրն անցկացնելուց հետո, երեկոյան կարող եք այցելել Արվեստի պատկերասրահ, տիկնիկային կամ դրամատիկական թատրոն: Զբոսաշրջային շրջանի բացման հետ մեկտեղ Վառնայում անցկացվում են հետաքրքիր ցուցահանդեսներ և փառատոններ:

Փաթեթի տևողությունը՝ 6 օր / 5 գիշեր

Փաթեթն իր մեջ ներառում է (մեկ անձ)՝

Վառնա – 5 գիշեր «ADMIRAL HOTEL» 5* հյուրանոցում

Սնունդ՝ B/B (նախաճաշ)

Ավիատոմս՝ Երևան-Վառնա-Երևան

Վիզա

Դիմավորում և ճանապարհում

Փաթեթի մեջ ներառված չէ՝

Բժշկական ապահովագրություն

Տրանսֆեր

Գինը՝ 970 եվրո (կամ համարժեք դրամ)