ԵԹԵ ԴՈՒՔ ՉԵՔ ԵՂԵԼ ԱՐՑԱԽՈՒՄ.. ԴԻՏԵՔ և ՏԵՍԵՔ ԻՆՉՈՒ ՀԱՄԱՐ ԵՆՔ ՊԱՅՔԱՐՈՒՄ և ԻՄԱՑԵՔ ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ...ՄԵՐ ԱԶԳԸ ՊԵՏՔ Է ՉԿՈՐՑՆԻ ԱՅՆ ՈՒ ՊԵՏՔ Է ՊԱՀՊԱՆԻ, ՔԱՆԻ ՈՐ ԵԹԵ ԿՈՐՑՐԻՆՔ ԱՊԱ... ԿԿՈՐՑՆԵՆՔ ՄԵՐ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ... ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԷՋԵՐԸ...
ԹՈՒՐՔ ՍԵԼՋՈՒԿՆԵՐԸ ԼԱՎ ԳԻՏԵՆ ԴԱ...
Ղազանչեցոց,Շուշիի մայր տաճարն է, կառուցված 1868-1876 թթ.։ Գանձասարից հետո՝ Արցախի երկրորդ կարևորագույն հոգևոր կենտրոնն է։ Կազմված է եկեղեցուց (1868 - 1887 թթ.) և զանգակատնից (1858 թ.)։ Ներկայումս այստեղ է գտնվում Արցախի թեմի առաջնորդի նստավայրը։
Գանձասար,վանական համալիր Վանք գյուղի մոտակայքում, պատմական Մեծ Հայքի Մեծ Առանք գավառում։ Իր անունն ստացել է Վանք գյուղի դիմաց գտնվող բլրի անունից, որի ընդերքում կան արծաթի և այլ մետաղների հանքեր։
Տիգրանակերտը հին հայկական, հելենիստական քաղաք է Լեռնային Ղարաբաղում, գտնվում է Մարտակերտի շրջանի հարավ-արևելքում, Խաչեն գետի աջ ափին։ Կառուցվել է Մ.Թ.Ա 1ին դարում , հայոց արքա Տիգրան Մեծի կողմից, որը նորաստեղծ հայկական կայսրության մեջ հիմնել էր իր անունը կրող չորս քաղաք։ Տիգրանակերտի տարածքում պեղումները շարունակվում են արդեն 6-րդ տարին։ 2011 թ. դրությամբ պեղված է քաղաքի տարածքի 7-8%-ը