Парковочная страница R01

Срок регистрации для домена закончился.

ԱԼՊԻՆԱ

ԱԼՊԻՆԱ

՛՛Ալպինա՛՛ հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների...
ԾԱՂԿԱՏՈՒՆ

ԾԱՂԿԱՏՈՒՆ

«Ծաղկատուն» բուտիկ հյուրանոցի նշանաբանն է` եվրոպական...
ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս...
Թեժ Լեռ

Թեժ Լեռ

Մեր գերագույն նպատակն է մեր հյուրերին մատուցել բարձրակարգ ծառայություններ` դարձնելով Ձեր հանգիստը բացառիկ...

Ջրաշխարհ

Ջուր, հանգստացնող մթնոլորտ

 

Ջրաշխարհն այս կենտրոնի ջրային հաճույքների գրավականն է:
Այստեղ գերադասում են իրենց ժամանակն անցկացնել նրանք, ովքեր հասկանում են իսկական հանգստի արժեքը: Ջրավազանների երկայնքով դասավորված ճերմակ շեզլոնգները, արևադարձային բույսերը, ջերմ օդն ու լիցքաթափող մթնոլորտը աշխարհի լավագույն հանգստավայրներն են հիշեցնում: Մաքուր և հաճելի ջերմությամբ ջրով 25 մետրանոց սպորտային լողավազանն սպասում է լողի սիրահարներին, այն նախատեսված է ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սկսնակ լողորդների համար:
Մանուկների և մեծերի լողավազանները, օրիգինալ ջակուզին՝ ապահովված նաև բարով, ունեն եվրոպական Astral ֆիրմայի բարձրակարգ ֆիլտրացիոն և մանրէազերծման համակարգեր: Իսկ նրանց, ովքեր չեն տիրապետում լողալու հմտությանը, օգնության կհասնեն ջրային գոտու մարզիչները, ովքեր կսովորեցնեն լողալ թե՛ երեխաներին և թե՛ մեծահասակներին:
Սպորտային լողավազանում անց են կացվում ջրային աերոբիկայի պարապմունքներ: Խենթության գիրկը նետող տարբեր բարձրության և երկարության ընտանեկան, կամիկաձե և շերեփուկ ջրասահքերն էլ ավելի լիարժեք կդարձնեն Ձեր հանգիստը: Եթե սիրում եք հանգիստն ու հաճելի զգացողությունները վայելել ողջ ընտանիքով, ապա ընտանեկան ջրասահքը հենց Ձեզ համար է: Եթե խենթությունների մեծ սիրահար եք և զգում եք ադրենալինի պակաս, ապա Ձեզ անտարբեր չի թողնի կամիկաձեն: Իսկ շերեփուկը նախատեսված է էքստրեմալ իրավիճակների սիրահարների համար:
Նրանք, ովքեր գիտակցում են լավ հանգստի կարևորությունն ու անհրաժեշտությունը, ուզում են ընկնել մանկության գիրկը, զգալ դրախտն անակնկալներով լի խենթությունների աշխարհում, վայելել ջրաշխարհի պարգևած բոլոր հրաշքները, լինել այս ամենի անբաժան մասնիկը, անպայման պետք է լինեն այս ջրային հրաշքի մի ալիքը:
Փոքրիկ երեխաների համար գործում է առանձին լողավազան, որը ֆիլտրվում է ուլտրամանուշակագույն ճառագայթների միջոցով, որոնք էլ իրենց հերթին հագեցված են արծաթե իոններով:
Մեր արհեստավարժ փրկարարները` զինված անհրաժեշտ Guard և Lifeguard առաջատար ընկերությունների արդի փրկարարական տեխնիկայով, կապահովեն Ձեր անվտանգությունն ու անխաթար հանգիստը:
Բյուրեղյա մաքրությամբ ջուրն անցնում է մաքրման ու ֆիլտրացիայի մի քանի աստիճան: Ջրի ջերմաստիճանն ու քլորի չափավոր պարունակությունը յուրաքանչյուր ժամ ստուգվում են մասնագետների կողմից:
Ջրային գոտուն կից գործում է բացօթյա լողավազաններով VIP գոտին, որտեղ Դուք կարող եք լիարժեք հանգստանալ, փափուկ ներքնարկներով շեզլոնգների վրա, օգտվել բարում մատուցվող թարմ մրգային հյութերից և էկզոտիկ կոկտեյլներից, ինչպես նաև ժամանակ անցկացնել սեղանի թենիս խաղալով:
Այս յուրահատուկ ծառայությունների գերազանց համադրությունն անկասկած կհիացնի Ձեզ, և համոզված եղեք, որ Դուք կդառնաք մեր ակումբի սպասված անդամը:
«Ակվատեկ» համալիրում Դուք կարող եք անցկացնել հանգստյան մի ողջ օր` լիցքավորվելով ամբողջ շաբաթվա համար: