ԱԼՊԻՆԱ

ԱԼՊԻՆԱ

՛՛Ալպինա՛՛ հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների...
ԾԱՂԿԱՏՈՒՆ

ԾԱՂԿԱՏՈՒՆ

«Ծաղկատուն» բուտիկ հյուրանոցի նշանաբանն է` եվրոպական...
ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս...
Թեժ Լեռ

Թեժ Լեռ

Մեր գերագույն նպատակն է մեր հյուրերին մատուցել բարձրակարգ ծառայություններ` դարձնելով Ձեր հանգիստը բացառիկ...

Մերգելյան կարպետ

Հայկական գորգագործության ավանդույթները 

Շուրջ մեկդարյա պատմություն ունեցող «Մեգերյան կարպետներ»-ի հայաստանյան 22 մասնաճյուղերից այժմ գործում են միայն 3-ը` Երևանում, Աբովյանում և Հրազդանում:

Հայկական գորգեր արտադրող գործարանի մասնաճյուղերի աշխատանքների ժամանակավոր կասեցումը բացատրում են համաշխարհային ճգնաժամով: Արտադրության գծով տնօրեն Լեոնիդ Անդրեասյանի խոսքով` եթե առաջ իրենց գորգերի 90%-ն արտահանում էին ԱՄՆ, ապա ճգնաժամից հետո ԱՄՆ արտահանվող գորգերի քանակը կտրուկ նվազել է:

Այժմ հիմնական սպառումը տեղի է ունենում ներքին շուկայում, գնորդների մեծ մասն էլ զբոսաշրջիկներ են: Բայց և այնպես, «Մեգերյան կարպետներ»-ը շարունակում է գորգերի պատվերներ ստանալ աշխարհի տարբեր երկրներից` Հասարակածային Գվինեա, Ավստրալիա, Չինաստան, Հարավային Ամերիկայի երկրներ և այլն: «Հիմա քանակի վրա չենք աշխատում, այլ որակի, դիզայնի ու գույների»,- ասում է Լ. Անդրեասյանը:

Գորգի գույները ստանում են բնական ներկանյութերով: Վերջիններիս համար որպես հիմնական հումք ծառայում են անթառամ ծաղիկը,նռան կեղևը, սպիտակ թթի ծառի թեփը, տորոնի արմատը: Միայն ինդիգոն` կապույտ գույնն են ներկրում Հնդկաստանից, մյուսները ձեռք են բերում Հայաստանից: Այս նյութերն իրար խառնելով ու տարբեր չափաբաժիններ օգտագործելով՝ կարպետի գործարանում ստանում են տարբեր երանգներ: Շիբն ու գինեքարն էլ օգտագործում են գորգի գույները պահպանելու համար:

«Շուկան գիտե՞ս ինչ դաժան է: Գորգ արտադրող շատ երկրներ կան` Թուրքիա, Ադրբեջան, Պակիստան, Չինաստան, Աֆղանստան,Վիետնամ: Դրանց գներն ավելի ցածր են, քան մերը, - ասում է Լ. Անդրեասյանը` դա պայմանավորելով նրանց սոցիալական վիճակով ու էժան աշխատուժով:- Մրցակցելու համար պետք է այնպիսի որակ ապահովես, որ արդարացնի բարձր գինը»:

Այժմ երևանյան մասնաճյուղի գորգագործական տեղամասում աշխատում է 30 մարդ: Տարբեր տարիքի կանայք են. ոմանք նոր են յուրացնում գորգագործությունը, ոմանք էլ երկար տարիների փորձառություն ունեն: Քնարիկ Սարգսյանը եւ՛ գործում է, եւ՛ զուհագեռաբար ականջակալներով երգ լսում: Ասում է` նստակյաց աշխատանքի պատճառով երբեմն այդպես է աշխատում: Նա այստեղ է 2001 թվականից.սկզբում Աբովյանի մասնաճյուղում էր, հիմա արդեն՝ Երևանում: Նույն գորգի մոտ նստած աշխատում են Ամալյա Պետրոսյանն ու Վարդուհի Հարությունյանը: Արդեն տասը տարի նրանք զբաղվում են գորգագործությամբ: Միասին երեք կանայք աշխատում են «Վասպուրական» կոչվող գորգի վրա և խոստովանում, որ իրենց համար արդեն ոչինչ դժվար չէ: Հիշում են, որ ամենադժվար պատվերը վարդածածկ «Ղարաբաղն» էր, որի վրա աշխատել են 5 ամիս: Պետրոսյան Լիլիթն այստեղ աշխատում է մեկուկես ամիս, չնայած նախկինում գորգագործության փորձ ունեցել է: Նրան դուր է գալիս հատկապես գորգերի գույների ներդաշնակությունը: Նորեկի համար գուցե գույները շփոթելու խնդիր առաջանա, բայց նա հավատացնում է, որ գորգի դիզայնը պատկերող նկարների շնորհիվ կարելի է արագ կողմնորոշվել, իսկ գորգագործությունը յուրացնելը բարդ չէ:

«Մեգերյան կարպետներում» գորգերը ստեղծում են սեփական դիզայնով: Միաժամանակ, օգտագործում են հին հայկական գորգերի դիզայնը:

Այժմ կիրառում են նաև գորգ գործելու հին հայկական տեխնոլոգիան` գորգը գործելու ընթացքում անելով կրկնակի հանգույց: Չնայած այս մեթոդն ավելի բարդ է և ավելի շատ ժամանակ է պահանջում, սակայն դրա շնորհիվ ավելանում է գորգի երկարակեցությունը:

Այստեղ ստեղծվող գորգերից ամենահայտնին «Վիշապագորգն» է, որի պատմությունը հասնում է 7-րդ դար: «Դուրս եկավ, որ մոռացված հինը լավագույն նորն է»,- ասում է Լ. Անդրեասյանը: Նրա խոսքով, սակայն, գորգ գործելը աշխատանքի միայն կեսն է: Նախ և առաջ, պետք է ճիշտ բուրդ ընտրել: Բուրդը ձեռք են բերում Հայաստանի տարբեր շրջաններից` Զանգեզուր, Աշոցք, Գեղարքունիք, Վայոց ձոր և այլն: Պակաս դժվար չէ նաև գունավորումը: Ներկանյութերը աղում, խառնում են իրար, իսկ բնական ճանապարհով թելեր ներկելը, ի տարբերություն քիմիականի, տևում է մի քանի օր: Լ. Անդրեասյանի խոսքով` այժմ ունեն 600-ից ավել բնական գույն, սակայն արտադրության մեջ ներդրել են միայն 150-ը: Նա բացատրում է, որ մեկ գույնի ներդնումը, մյուս գույների հետ դրա համապատասխանության ստուգումը կարող է տևել մոտ մեկ տարի: Այնուհետև պատրաստի գորգը մի քանի անգամ լվանում են, խուզում, որից հետո կրկին մշակում գորգի մակերեսը: «Մեգերյան կարպետների» ցուցասրահում ներկայացված են նաև Հայաստանի տարբեր շրջաններում, այդ թվում ԱրևմտյանՀայաստանում տարբեր տարիների գործված հին հայկական գորգեր:

Լ. Անդրեասյանը նշում է, որ Ղարաբաղի ու Լոռվա գորգերը բավականին նման են միմյանց, ընդ որում` շատ են հատկապես կենդանիների պատկերներով նմուշները: Գորգը լավ պահպանելու դեպքում այն կարող է «ապրել» առնվազն 300 տարի: Իսկ «Մեգերյան կարպետներ»-ի հաջողությունը պայմանավորված է գորգերի որակով,յուրահատուկ գույներով ու դիզայնով: