ԱԼՊԻՆԱ

ԱԼՊԻՆԱ

՛՛Ալպինա՛՛ հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների...
ԾԱՂԿԱՏՈՒՆ

ԾԱՂԿԱՏՈՒՆ

«Ծաղկատուն» բուտիկ հյուրանոցի նշանաբանն է` եվրոպական...
ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս...
Թեժ Լեռ

Թեժ Լեռ

Մեր գերագույն նպատակն է մեր հյուրերին մատուցել բարձրակարգ ծառայություններ` դարձնելով Ձեր հանգիստը բացառիկ...

Երևանի Նոյ կոնյակի-գինու գործարան

Հայկական կոնյակի և գինու պատմությունը

Ազնիվ խմիչքները կարծես երեխաներ լինեն. մի րոպե էլ չեն կարող ապրել առանց իրենց ծնողների: Հայկական կոնյակը բացառություն չի: Մայրը Հայաստանի օրհնյալ հողն է` հայտնի իր խաղողի այգիներով, "տատմերը"` ողջ աշխարհում հայտնի հայկական կոնյակի առաջին և հիմնական արտադրողը` ԵՐԵՎԱՆԻ ԱՐԱՐԱՏ ԿՈՆՅԱԿԻ-ԳԻՆՈՒ-ՕՂՈՒ ԿՈՄԲԻՆԱՏԸ: Իսկ չասել հոր մասին նշանակում է անտեսել մեր նշանավոր գինեգործների հիշատակը, այն մարդկանց, ովքեր տարիներ շարունակ աշխատել են հայկական կոնյակ անունը կրող հրաշալի խմիչքի ստեղծման վրա: Իսկ հայկական կոնյակի հայրը Նիկոլայ Շուստովն է:

ԵՐԵՎԱՆԻ ԱՐԱՐԱՏ ԿՈՆՅԱԿԻ-ԳԻՆՈՒ-ՕՂՈՒ ԿՈՄԲԻՆԱՏԻ գլխավոր նպատակն է բացել իսկական հայկական կոնյակի գաղտնիքները և դրանք հասանելի դարձնել բոլոր նրանց համար, ովքեր գնահատում են այդ խմիչքի հրաշալի համն ու բույրը:

Մենք արտադրում ենք բացառիկ մի խմիչք և առաքում ենք այն մակարդակով, որին արժանի են մեր գնորդները: Որպեսզի շարունակենք իրականացնել այդ խնդիրները, մենք պիտի ապահովենք, որ մեր գնորդները, կոմբինատի աշխատակիցները և գործընկերները միշտ գոհ լինեն:

Կոնյակի սպիրտի ծխումը և կոնյակի պատրաստումը իրականացվում էր դասական ֆրանսիական տեխնոլոգիայով:

Երևանի գործարանը առաջինը Հայաստանում համալրվեց Շարանտական տիպի 2 ապարատով և ուներ հատուկ պայմաններում կոնյակի սպիրտի հնեցման համար հարմար տարածքներ: Հայաստանի մյուս կոնյակի գործարանները, փաստորեն, աշխատում էին տնայնագործական եղանակով:

"Նոյ" կոնյակների արտադրության մեջ օգտագործվում են Մսխալի, Ոսկեհատ, Կանգուն, Գառան դմակ, Ռքածիթելի սպիտակ խաղողի տեսակներ: Թույլատրելի է աննշան քանակի սպիտակ պտղամսով կարմիր խաղողի տեսակների օգտագործումը: Այս տեսակների խաղողները վերամշակվում են կոնյակի նյութերի: