ԱԼՊԻՆԱ

ԱԼՊԻՆԱ

՛՛Ալպինա՛՛ հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների...
ԾԱՂԿԱՏՈՒՆ

ԾԱՂԿԱՏՈՒՆ

«Ծաղկատուն» բուտիկ հյուրանոցի նշանաբանն է` եվրոպական...
ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս...
Թեժ Լեռ

Թեժ Լեռ

Մեր գերագույն նպատակն է մեր հյուրերին մատուցել բարձրակարգ ծառայություններ` դարձնելով Ձեր հանգիստը բացառիկ...

Երևանի կոնյակի գործարան

Հայկական կոնյակագործության լեգենդար ավանդույթներ 

ArArAt-ը հայկական կոնյակագործության լեգենդար ավանդույթները պահպանում է 1887 թվականից սկսած, երբ վաճառական Ներսես Թաիրյանը սկսեց գործարկել Երևանում գինու և կոնյակի առաջին գործարանը: 1899 թ. «Н.Л.Шустов и сыновья» ընկերությունը գնեց գործարանը, իսկ 20-րդ դարի սկզբին նշված ընկերությանը շնորհվեց նորին կայսերական մեծություն Նիկոլայ II-ի արքունիքի կոնյակի մատակարարի կարգավիճակ:
Գործարանի արտադրանքը տարբեր միջազգային ցուցահանդես-մրցույթներում արժանացել է բազմաթիվ հուշամեդալների:
Այսպես, առաջին հայկական հնեցված կոնյակը` Ֆին-Շամպայն Ընտիրը` ստեղծված 1902 թվականին Մկրտիչ Մուսինյանցի կողմից, ներկայացվեց կոնյակի հայրենիք Ֆրանսիայում, որտեղ ճանաչում նվաճեց և իր բարձր որակով առաջացրեց տեղի վարպետների զարմանքը:
1907 թվականին Բորդո քաղաքում անցկացված միջազգային ցուցահանդես-համտեսի շրջանակներում Մուսինյանցը պարգևատրվեց:
1920 թ. գինու և կոնյակի բոլոր գործարանների պետականացման փուլում առաջինն այս գործընթացն անցնողը հենց Երևանի գործարանն էր:
1953 թ. գործարանը տեղափոխվեց այժմ արդեն հայկական մշակութային արժեք համարվող նոր կառույց` վերանվանվելով «Երևանի կոնյակի գործարան»:
Այս գերժամանակակից սարքավորումներով հագեցած գործարանում էլ մինչ այժմ արտադրվում են Հայաստանի Խորհրդանիշներից մեկը համարվող լեգենդար ArArAt կոնյակները:
1998 թ. Երևանի կոնյակի գործարանը դարձավ բարձրակարգ խմիչքների ոլորտում համաշխարհային առաջատարներից մեկի` «Պեռնո Ռիկար» խմբի անդամ:
Միջազգային խմբի հետ համագործակցության շնորհիվ ArArAt ապրանքանիշը զարգացման և նորարարական մոտեցումների նոր հնարավորություններ ձեռք բերեց` ամրապնդելով իր դիրքերը միջազգային ասպարեզում: