ԱԼՊԻՆԱ

ԱԼՊԻՆԱ

՛՛Ալպինա՛՛ հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների...
ԾԱՂԿԱՏՈՒՆ

ԾԱՂԿԱՏՈՒՆ

«Ծաղկատուն» բուտիկ հյուրանոցի նշանաբանն է` եվրոպական...
ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս...
Թեժ Լեռ

Թեժ Լեռ

Մեր գերագույն նպատակն է մեր հյուրերին մատուցել բարձրակարգ ծառայություններ` դարձնելով Ձեր հանգիստը բացառիկ...

ԾԱՂԿԱՀՈՎԻՏ

«Ծաղկահովիտ» հյուրանոցի գլխավոր առավելությունը քաղաքի կենտրոնական հատվածում տեղակայված լինելն է. այստեղից կարելի է ոտքով գնալ Ճոպանուղի, այցելել քացաքի տեսարժան վայրերը: Համալիրի հեռավորությունը ճոպանուղուց 0,5 կմ է, իսկ «Կեչառիս» վանական համալիրից` 0.6 կմ: Մեր հյուրանոցի այցելուները ունեն եզակի հնարավորություն մոտ լինել բնությանը և վայելել համալիրի պատրաստակամ և բարեհամբույր աշխատակազմի սպասարկումը: 

 

 

  01.01 - 31.12
Մեկտեղանոց 10000 AMD
Երկտեղանոց 15000 AMD
Դելյուքս երկտեղանոց 20000 AMD
Կիսալյուքս 25000 AMD
Ընտանեկան 35000 AMD
Լյուքս 35000 AMD

Հյուրընկալվելով «Ծաղկահովիտ» հյուրանոցում` զբոսաշրջիկները կարող են խուսափել մայրաքաղաքի շոգից, քաղաքային աղմուկից ու թոհուբոհից: Մեր համալիրն ունի բազմաթիվ առավելություններ մայրաքաղաքային հյուրանոցների համեմատ` մաքուր օդ, գեղատեսիլ բնություն, բարձր սպասարկում և անհամեմատելի մատչելի գներ: Ծաղկաձորից դեպի Երևան և Սևան տանող մայրուղիները իդեալական վիճակում են, ինչը հնարավորություն է տալիս ավելի մատչելի տարբերակներով ճանապարհորդել և այցելել Հայաստանի տեսարժան վայրերը:Հյուրանոցի ընդարձակ բակային տարածքը հիանալի վայր է մաքուր օդում զբոսանքներ կատարելու համար: Մեր հյուրանոցային համալիրը հարմար է ընտանեկան զանազան հավաքույթներ և կորպորատիվ միջոցառումներ անցկացնելու, ինչպես նաև՝ Ծաղկաձորի բնության գրկում ընտանիքի, աշխատակազմի կամ ընկերների հետ լիարժեք հանգստի կազմակերպման համար: «Ծաղկահովիտ» հյուրանոցում կա այն ամենը, ինչը Ձեր հանգիստը կդարձնի անմոռանալի, հարմարավետ և միանգամայն ապահով: Համալիրն ունի նաև ընդարձակ ավտոկայանատեղի և հնարավորություն` Ձեր ավտոմեքենան կայանելու շենքի կայանատեղիում, իսկ եթե կցանկանաք՝ նույնիսկ ձեր համարի պատշգամբի տակ՝ ինչպես ձեր սեփական տանը: Ծաղկաձորը նաև հրաշալի վայր է Հայաստանի զբոսաշրջիկների համար (հատկապես ամռանը):