Հյուրանոցը գտնվում է Ծաղկաձորի կենտրոնում, հեռավորությունը ճոպանուղուց 2 կմ է: Կառուցված է ճարտարապետական բացառիկ նախագծով, ունի ժամանակակից կահավորում և դիզայն: Մատուցվում են բազմաթիվ անվճար ծառայություններ` Wi-Fi ինտերնետ կապ, սեղանի թենիս, մարզասրահ, մանկական սրահ, երեքանգամյա սնունդ և այլն: Բոլոր համարներում կա գրասեղան, չհրկիզվող պահարան, բազմալիքային տեղական և արբանյակային հեռուստատեսություն, ինչպես նաև մինի-բար:
"Ոսկու աշխարհ" հանգստյան տունը գտնվում է լեռան ստորոտին` շրջապատված կանաչ տարածությամբ: Հեռավորությունը ճոպանուղուց 1 կմ է: Այստեղ կան բոլոր պայմանները առօրյա հոգսերից ու քաղաքի աղմուկից կտրվելու, լիցքաթափվելու, բնության գեղեցկությունը վայելելու, սպորտով զբաղվելու, զվարճանալու, միևնույն ժամանակ, անհետաձգելի գործնական հանդիպումներ անցկացնելու համար: Հյուրանոցն ունի ինտերիերի յուրօրինակ լուծումներ:
"Մուլտի Ռեստ Հաուս" հյուրանոցային համալիրը գտնվում է Ծաղկաձոր կուրորտային քաղաքում` շրջապատված ծաղկաձորյան խիտ անտառներով: Հեռավորությունը ճոպանուղուց 1 կմ է: Հյուրանոցում կարելի է հանգստանալ տարվա ցանկացած եղանակին: Հյուրանոցն առաջարկում է ժամանցային և սպորտային ծառայությունների լայն ընտրանի` լողավազան, մինի ֆուտբոլի դաշտ, բասկետբոլ, կինոդահլիճ և այլն: Տեխնիկապես հագեցած դահլիճը լիովին համապատասխանում է գործարար միջոցառումների անցկացման համար անհրաժեշտ պահանջներին:
"Յուպիտեր" հյուրանոցը գտնվում է Ծաղկաձոր կուրորտային քաղաքի գլխավոր` Ծաղկունյաց հրապարակում: Հեռավորությունը ճոպանուղուց 2 կմ է, իսկ մոտակայքում գտնվող Կեչառիս վանական համալիր ոտքով կարելի է հասնել 5 րոպեում:
Լինելով նորակառույց հյուրանոց` "Յուպիտեր"-ն ունի ժամանակակից ներքին հարդարանք և հարմարություններ: 31 սենյակները նախատեսված են ինչպես գործնական նպատակներով ճամփորդող զբոսաշրջիկների, այնպես էլ ակտիվ և պասիվ հանգստի սիրահարների համար: Հյուրանոցն ունի նաև հարմարություններ հաշմանդամների սպասարկման համար:
"Կեչառիս" հյուրանոցը գտնվում է Ծաղկաձոր կուրորտային քաղաքում, ճոպանուղուց 2 կմ հեռավորության վրա, իսկ Կեչառիս վանական համալիր ոտքով կարելի է հասնել 5 րոպեում: Հյուրանոցն ունի բոլոր հարմարությունները ձմեռային և ամառային հանգստի լիարժեք կազմակերպման համար: Հյուրանոցն առաջարկում է բազմաթիվ ժամանցային ծառայություններ` բիլիարդ, բոուլինգ, պարասրահ և այլն: Լեռնադահուկային սպորտի սիրահարները մարզական գույք կարող են վարձակալել անմիջապես հյուրանոցում: