«Ալեքսանդրապոլ» հյուրանոցը տեղակայված է Գյումրու կենրոնական հրապարակից ոչ շատ հեռու: Այն շքեղ ինտերիերով, սիրալիր և պատրաստակամ հյուրընկալությամբ և անկրկնելի արվեստի ստեղծագործություններով հաստատություն է, որոնք կդարձնեն ձեր հանգիստը անմոռանալի ու հարմարավետ:
«Ալեքսանդրապոլ» հյուրանոցը շրջապատում են Գյումրու պատմական թաղամասն իր եզակի ճարտարապետությամբ, որ դեռ կրում է հին քաղաքի աուրան, տարածքի ամենաբարձր կրոնական կառույցներից մեկը և խաչքարերի պուրակը:
«Ալեքսանդրապոլ» հյուրանոցը առանձնահատուկ է իր մեծ և հարմարավետ սենյակներով, նրբաճաշակ և նորաձև կահույքով: Անկախ նրանից թե որտեղից է սկսվում ձեր ճանապարհորդությունը Հայաստանուն, դուք այստեղ կանցկացնեք անմոռանալի ժամանակ: Հյուրանոցի 18 սենյակները, սկսած առանձնասենյակներից մինչև VIP, հրաշալի խոհանոցը կերաշխավորեն Ձեր բացառիկ ճանապարհորդական փորձառությունը Գյումրիում:
Ստանդարտ | 40000 |
Լյուքս | 60000 |
Ջունիոր սուիտ | 80000 |
Նախագահական | 120000 |
Օդակարգավորում հանրամատչելի վայրերում, շուրջօրյա սառը ջրամատակարարում, շուրջօրյա տաք ջրամատակարարում, տեղական հեռուստաալիքներ հանրամատչելի վայրերում, արբանյակային հեռուստաալիքներ հանրամատչելի վայրերում, հուշանվերների վաճառքի կետ, այգի, ամենօրյա լրագրեր նախասրահում, ավտոկայանատեղ, համաժողովներ անցկացնելու հարմարություններ, կանաչ գոտի, հյուրերի ընդունում և տեղեկատվության տրամադրում /շուրջօրյա/, արթնացման ծառայություն, հագուստի լվացք, արդուկ և մաքրում, քիմմաքում, ուղեբեռի տեղափոխման ծառայություն, ուղեբեռի պահպանում, համարում սննդի մատուցում, կոշիկի մաքրում: