Ընդհանուր տեղեկություն Արմենիան Ռոյալ Պալաս հյուրանոցային համալիրը տեղակայված է մի հանգիստ վայրում, որտեղից մինչև քաղաքի կենտրոն կարելի է հասնել ընդամենը 10 րոպեում։
Այն մի շքեղ հյուրանոց է, որը ստեղծված է բավարարելու և գործարար, և պատահական ճանապարհորդների պահանջները։ Հյուրանոցը հյուրընկալում է իր զբոսաշրջիկներին վայելելու ոչ միայն իր հարմարավետ սենյակները, այլև բոլոր հարմարությունները։ Ընդարձակ և առանձնահատուկ ձևավորմամբ յուրաքանչյուր սենյակ ներկայանում է որպես հավերժական վայելչության և ժամանակակից հարմարավետության, վեհաշուք հանգստի և դասական իմաստաբանության միասնություն։ Դուք կվայելեք ժամանակակից և դասական ինտերիերի ինքնօրինակ համակցությունը։ Արվեստի սիրահարները մեծապես կգնահատեն հյուրանոցի միջանցքներն ու սենյակները զարդարող գլուխգործոցների հոյակապ հավաքածուն։ Հյուրանոցի որոշ սենյակներից կարող եք հիանալ նաև Հայաստանի խորհրդանիշ՝ Բիբլիական Արարատ սարի և Արագած լեռան սքանչելի տեսարանններով։ Խուսափեք քաղաքի աղմուկից և վայելեք ձեր հանգիստը խաղաղ միջավայրում։ Արմենիան Ռոյալ Պալաս հյուրանոցը բարձրակարգ սպասարկում է ապահովում այն զբոսաշրջիկիների համար, ովքեր նախընտրում են խաղաղ հանգիստ անցկացնել՝ քաղաքի աղմկոտ կենտրոնից հեռու։ Ժամանակակից և դասական ինտերիերի համակցությունը հնարավորություն կտա զգալ 21-րդ դարի նրբագեղության շունչը։
Սենյակներ
Արմենիան Ռոյալ Պալաս հյուրանոցն ունի Մեկտեղանոց, Երկտեղանոց սենյակներ, ինչպես նաև Ջունիոր Սուիթ և Ռոյալ Սուիթ։ 59 տարբեր սենյակներ հյուրընկալում են այցելուներին հարմարավետությամբ և հիասքանչ ոճով։ Բոլոր սենյակներն ունեն արբանյակային հեռուստաալիքներ, հեռախոս և ինտերնետ կապ Ձեր անձնական կամ գործարար կարիքների համար։
Ծառայություններ
Արմենիան Ռոյալ Պալաս հյուրանոցը մշակել է միջազգային ստանդարտներին համապատասխանող ծառայությունների մատուցման նոր չափանիշներ և իր հյուրերին հաճելի ժամանց է խոստանում։
Հյուրերին առաջարկվող հարմարություններն ու ծառայություններն են՝
· 59 հարմարավետ սենյակներ
· 2 ռեստորան /հայկական և եվրոպական խոհանոց/
· Լոբբի բար /շուրջօրյա/
· Բիզնես կենտրոն
· Գինետուն
· Բացօթյա այգի
· Կոնֆերանս դահլիճ (150 անձ)
· Նիստերի դահլիճ (25անձ)
· Ֆիթնես կենտրոն
· Բիլիարդ
· Գերարագ Ինտերնետ սենյակներում
· Անվճար Wi-Fi Ինտերնետ հյուրանոցի նախասրահում
· Լվացքատուն
· Հուշանվերների խանութ
· Անվճար ավտոկայանատեղի
· Շուրջօրյա ընդունելություն և անվտանգություն
· Լողավազանով սաունաներ
· Լիովին օդակարգավորվող սենյակներ
· Կոնֆերանսների և սեմինարների կազմակերպում
· Սուրճի ընդմիջումների, բանկետների, ֆուրշետների և հարսանյաց հանդիսությունների կազմակերպում
Գնացուցակ
16.03 - 31.10 | 01.01 - 15.03 01.11 - 31.12 | |
Մեկտեղանոց | 36000 AMD | 27000 AMD |
Երկտեղանոց | 38000 AMD | 32000 AMD |
Լյուքս | 62000 AMD | 47000 AMD |