"Օլիմպիա" հյուրանոցը գտնվում է Հրազդանի կիրճին հարող տարածքում:Հյուրանոցում տիրում է ջերմ և մտերմիկ մթնոլորտ: Շատ արտասահմանցի հյուրերի և տեղացիների ընտրությունը կանգնում է հենց այս հյուրանոցի վրա: Անձնակազմի պատրաստակամությունը և սիրալիրությունը ստեղծում են ջերմ հյուրընկալության մթնոլորտ:
Համարները հարմար են և կահավորված են ժամանակակից ոճով` փայտե հատակներով, եվրոպական կահույքով, օդափոխիչով, կարգավորվող ջեռուցման համակարգով, արբանյակային հեռուստալիքներով, հեռախոսակապով և մինիբարով (սառնարան):
"Օլիմպիա" հյուրանոցին պետության կողմից շնորհվել է 3 աստղանի հյուրանոցի կարգ:
Ընդհանուր
Շուրջօրյա սառը ջրամատակարարում, Շուրջօրյա տաք ջրամատակարարում, Տեղական հեռուստաալիքներ հանրամատչելի վայրերում, Կանաչ գոտի, Ավտոկայանատեղ:
Ծառայություններ
Հյուրերի ընդունում և տեղեկատվության տրամադրում /շուրջօրյա/, Արթնացման ծառայություն, Հագուստի լվացք, Քիմմաքում, արդուկ և մաքրում, Ուղեբեռի տեղափոխման ծառայություն, Ուղեբեռի պահպանում, Համարում սննդի մատուցում, Տրանսպորտային տեղափոխում հյուրանոց/օդանավակայան/հյուրանոց:
Սնունդ
“Օլիմպիա” ռեստորան, Բացօթյա սրճարան:
Ինտերնետ
Անվճար ինտերնետ կապ /wireless/ հյուրանոցի հանրամատչելի վայրերում:
Անվճար ինտերնետ կապ /wireless/ հյուրանոցի սենյակներում:
Ժամանում
14:00-ից հետո
Մեկնում
Մինչ 12:00
Ամրագրում և վճարում
Ամրագրում կատարելիս գոյություն ունի վճարման երկու տարբերակ` առաջին գիշերվա լրիվ արժեքը (կանխավճար) կամ ամբողջական վճարում:
Կանխավճարի դեպքում Ձեր քարտից գանձվում է միայն ամրագրման առաջին գիշերվա լրիվ արժեքը:
Ամբողջական վճարման դեպքում Ձեր քարտից գանձվում է ամրագրման արժեքն ամբողջությամբ:
Ամրագրման համար ամբողջական վճարման վերջնաժամկետը ժամանումից 3 օր /72 ժամ/ առաջ է: Հակառակ դեպքում` ամրագրումն ավտոմատ չեղյալ է համարվում համակարգի կողմից և գանձված առաջին գիշերվա լրիվ արժեքը վերադարձվում է Ձեզ:
Եթե համարի անվանը կից առկա է “Անդարձելի” նշում, ապա տվյալ համարի համար գործում են ամրագրման և չեղարկման այլ կանոններ /տես նշումը/:
Չեղարկում
Եթե վճարվել է միայն կանխավճար և ժամանման ժամկետից 3 օր /72 ժամ/ առաջ ամբողջական վճարում չի իրականացվում, ապա ամրագրումն ավտոմատ չեղյալ է համարվում և գանձված առաջին գիշերվա լրիվ արժեքը վերադարձվում է Ձեզ:
Եթե վճարել եք ամրագրման լրիվ արժեքը, ապա ամրագրումը ժամանումից 3 օր /72 ժամ/ առաջ չեղյալ համարելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում, և Ձեր գումարը ենթակա է վերադարձի ամբողջությամբ:
Նշված ժամկետից ուշ ամրագրումը չեղյալ համարելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում գանձվում է տուգանք` ամրագրման առաջին գիշերվա լրիվ արժեքի չափով:
3 օր /72 ժամ/ հաշվարկվում է սկսած հյուրանոցի գրանցման ժամից (check-in time):
Երեխաների տեղաբաշխում և հավելյալ մահճակալների տրամադրում
Մինչև 6 տարեկան երեխաների տեղաբաշխումն անվճար է:
6-12 տարեկան երեխաներին տրվում է 50% զեղչ:
Լրացուցիչ մահճակալ պատվիրվում և դրա համար վճարումը կատարվում է տեղում:
Ընտանի կենդանիներ
Չեն թույլատրվում:
Գնացուցակ
01.04 - 31.10 | 01.01 - 15.03 01.11 - 31.12 | |
Մեկտեղանոց | 31000 AMD | 26500 AMD |
Երկտեղանոց | 36500 AMD | 30000 AMD |
Երեքտեղանոց | 41500 AMD | 35000 AMD |
Լյուքս | 46000 AMD | 40000 AMD |
ՀՀ, ք. Երևան, Բարբյուսի փող. 1 (