«Եվմարի» հյուրատունը տեղակայված է Ջերմուկում: Հյուրանոցն ապահովում է 7 հարմարավետ համարներ՝ համալրված հեռուստացույցով, սառնարանով: Ձմռանը համարները ջեռուցվում են: «Եվմարի»-ն բավականին մետ է ջրվեժին՝ ընդամենը 500 մ հեռավորության վրա:
Ջերմուկը հարուստ է եզակի քաղցրահամ և հանքային ջրերի աղբյուրներով՝ տաք հանքային ջրերը, որոնք իրենց ֆիզիկա-քիմիական հատկանիշներով չեն զիջում Կառլովի-Վարիի և Ժելեզնովոդսկի նմանատիպ հանքային ջրերին: Ստորգետնյա գեյզերների այդ ջուրն օգտագործվում է և խմելու, և վաննաների համար: Այն օգտակար է զանազան հիվանդությունների, ինչպես օրինակ` ստամոքս-աղիքային, երիկամային և նյարդային խանգարումների բուժման համար:
Երկտեղանոց | 12000 | 8000 |
Երկտեղանոց լյուքս | 16000 | 12000 |
Չորստեղանոց | 16000 | 12000 |
Չորստեղանոց լյուքս | 20000 | 15000 |