«Օլիմպիա» առողջարանը տեղակայված է Ջերմուկ քաղաքի կենտրոնում, գեղատեսիլ այգու և հանքային ջրերի ըմպելասրահի հարևանությամբ:
Առողջարանի ներքին հարդարումն արված է դասական ոճի մեջ` մարմարե հատակը, կաղնե փայտասալիկները, փորագրված կեղծելուները, բյուրեղապակյա ջահերն ու գեղեցիկ գորգերը ստեղծում են ջերմ և հյուրընկալ մթնոլորտ:
Հաճախորդները կարող են օգտվել հյուրանոցում գործող ռեստորանի, բարի, շոգեբաղնիքի, բիլիարդի և սեղանի թենիսի սրահների, կոնֆերանսների դահլիճի, մանկական խաղահրապարակի, մերսման և գեղեցկության սրահների, ինչպես նաև բժշկական սենյակների ծառայություններից:
«Օլիմպիա» բժշկական կենտրոնում հաջողությամբ կիրառվում են ժամանակակից կուրորտոլոգիայի և ֆիզեոթերապիայի ոլորտում ընդունված վերջին տեխնոլոգիաները: Հյուրանոցի հաճախորդները կարող են անցնել բժշկական հետազոտություն և, անհրաժեշտության դեպքում, ստանալ համապատասխան բուժում:
Հյուրանոցի սենյակները պատկանում են էկոնոմ և բիզնես դասերին, և յուրաքանչյուրն ապահովված է հարմարավետ կյանքի համար անհրաժեշտ բոլոր պարագաներով:
01.08 - 31.08 | 01.07 - 31.07 01.09 - 30.09 | 06.01 - 30.06 01.10 - 31.12 | |
Մեկտեղանոց | 40000 AMD | 40000 AMD | 30000 AMD |
Երկտեղանոց | 60000 AMD | 50000 AMD | 40000 AMD |
Դելյուքս | 70000 AMD | 60000 AMD | 50000 AMD |
Երեքտեղանոց | 75000 AMD | 70000 AMD | 60000 AMD |
Լյուքս | 80000 AMD | 70000 AMD | 60000 AMD |
Ընտանեկան | 90000 AMD | 90000 AMD | 80000 AMD |