Ջերմուկի Արմենիա:առողջարանային համալիրը տեղակայված է հենց Ջերմուկ քաղաքի սրտում, որտեղ գտնվում են բուժիչ հանքային աղբյուրները, որոնց շնորհիվ Ջերմուկ քաղաքը ձեռք է բերել հոգու և մարմնի կազդուրման կենտրոնի համբավ:
Այս շքեղ հյուրանոցային համալիրում դուք կարող եք վայելել առողջարանային քաղաքի շրջակա բնությունը և օգտվել առողջարանի կողմից առաջարկվող բուժական թերապիայից: Ջերմուկ Արմենիա առողջարանային համալիրը հիանալի վայր է ոչ միայն հանգստի, այլև բուժական թերապիայի համար: Հյուրանոցն առաջարկում է բուժման կուրսեր տարբեր տեսակի հիվանդությունների համար, որոնց շարքին են դասվում ստամոքսաաղիքային տրակտի հիվանդություններ (գաստրիտ, խոց, տասներկումատնյա աղիքի խոց), լյարդի, լեղապարկի, մկանային համակարգի և գինեկոլոգիական հիվանդություններ: Նյութափոխանակության խախտման դեպքում սա իդեալական վայր է, որտեղ կարելի է զվարճանքի հետ մեկտեղ ստանալ բուժական կուրսեր, քանի որ առողջարանն առաջարկում է շաքարախտի, գիրության, արյան բարձր մակարդելիության բուժման կուրսեր: Եվ ի վերջո, այստեղ կարելի է ստանալ նյարդային համակարգի, պրոկտոլոգիական և ուրոլոգիական հիվանդությունների, ռադիկուլիտի, ռևմատիզմի և այլ նմանատիպ հիվանդությունների բուժման կուրսեր:
01.06 - 30.09 | 07.01 - 31.05 01.10 - 31.12 | |
Մեկտեղանոց | 45000 AMD | 30000 AMD |
Երկտեղանոց | 70000 AMD | 50000 AMD |
Դելյուքս | 100000 AMD | 70000 AMD |
Լյուքս | 120000 AMD | 90000 AMD |