Ջերմուկի «Վերոնա» հանգստյան տունը գործում է 2005 թ.-ից՝ անընդհատ զարգացնելով մատուցվող ծառայությունների ցանկն ու բարելավելով դրանց որակը:
Հանգստյան տունը գտնվում է Ջերմուկի ամենագողտրիկ ու խաղաղ անկյուններից մեկում, Ջերմուկի քաղաքային լճի ափին, որը քաղաքի ուղիղ կենտրոնում է, բայց միևնույն ժամանակ քաղաքի աղմուկից զատված: Հյուրանոցի սենյակներից բացվում են տեսարաններ դեպի լիճ, որում բնակվում են գեղեցիկ ջրային կենդանիներ՝ բադեր, կարապներ:
Վստահաբար կարող ենք հաստատել, որ «Վերոնա» հանգստյան տան տեղն ու դիրքը ամենալավն է Ջերմուկում. Հյուրանոցի անմիջապես կողքին լիճն է՝ Ջերմուկի գեղեցկությունն ամբողջացնող իր միջավայրով, լողացող սրճարանով, որը դարձել է քաղաքի այցեքարտը: Այստեղից ընդամենը մի քանի րոպեում կարելի է հասնել հանքային ջրերի ըմպելասրահ, մյուս կողմից՝ քաղաքային այգի:
Համարի տեսակ | 01.10-30.06 1 սենյակ/օր 3-անգամյա սնունդ | 01.07-30.09 1 սենյակ/օր 3-անգամյա սնունդ | 31.12-06.01 1 անձ 6 գիշեր | |
---|---|---|---|---|
Մեկտեղանոց | 20000 Դ | 25000 Դ | - | 1 |
Երկտեղանոց | 36000 Դ | 42000 Դ | 210000 Դ | 2 |
Երեքտեղանոց | 40000 Դ | 48000 Դ | 200000 Դ | 3 |
Կիսալյուքս | 38000 Դ | 45000 Դ | 230000 Դ | 4 |
Լյուքս | 50000 Դ | 60000 Դ | 250000 Դ | 4 |
Ընտանեկան | 60000 Դ | 70000 Դ | 200000 Դ |
Ջերմուկի «Վերոնա» հանգստյան տունը մատուցում է բարձրակարգ ծառայություններ, այդ թվում՝ 3-անգամյա սնունդ (արժեքը ներառված է սենյակների գնի մեջ), ավտոկանգառ, տեղափոխում և տեղավորում հյուրանոցում, ժամանցային տարբեր միջոցառումներ, էքսկուրսիաներ, մերսում:
Այստեղ կարելի է օգտվել թե կաբելային հեռուստատեսությունից, թե անվճար ինտերնետից:
Հանգստյան տանը գործում է լվացքատուն, առաջին բուժօգնության կաբինետ: Հատուկ մասնագետի կողմից իրականացվում է մերսում:
Առաջիկայում նախատեսվում է ընդլայնել ծառայությունների ցանկը՝ ավելացնելով ջրային պրոցեդուրաներ (սպա, սաունա, ռուսական բաղնիք):
Հանգստանալ Ջերմուկում և չայցելել քաղաքի ու նրա շրջակա տարածքների բազմաթիվ ու բազմազան տեսարժան վայրերը, նշանակում է՝ հանգստանալ մասամբ ու ոչ լիարժեք: Վայոց Ձորը, որտեղ գտնվում է Ջերմուկ առողջավայրը, և հարևան Սյունիքը Հայաստանի պատմաճարտարապետական հուշարձաններով, սրբատեղիներով ու բնական հուշարձաններով ամենահարուստ մարզերն են, հետևաբար Ջերմուկում հանգստացողների համար կա հրաշալի հնարավորություն՝ շրջագայելու և բացահայտելու Հայաստանի հարավի հրաշալիքները:
Այդ նպատակով «Վերոնա» հանգստյան տունը կազմակերպում է էքսկուրսիաներ հետևյալ ուղղություններով՝
• Ջերմուկ - Նորավանք - Արենի գինու գործարան
• Ջերմուկ - Ջրվեժ - Կեչուտի ջրամբար - սբ.Գայանե
• Ջերմուկ - սբ.Գայանե - Կեչուտի ջրամբար - Տաք ջրեր - Եղնիկ (Ջերմուկի խորհրդանիշ)
• Ջերմուկ - Զորաց քարեր (Քարահունջ) - Սատանի կամուրջ - Տաթևի վանք
• Ջերմուկ - Գնդեվանք - Կեչուտի ջրամբար (Մարգարտածաղիկ) - Ձկնաբուծարան
• Ջերմուկ - Սմբատաբերդ
• Ջերմուկ - Սբ. Տրդատ եկեղեցի (Վայք ) - Սբ. Աննա եկեղեցի (Մալիշկա) - Արկազի Սբ. Խաչ վանք – Գլաձոր
• Ջերմուկ - Ուխտասար – Զորաց քարեր – Տաթևի վանք
• Ջերմուկ – սբ.Մարտիրոսի եկեղեցի – Գնդեվանք
• Ջերմուկ - Ալ լճեր (գիշերելով)
Օգտվե՛ք «Վերոնա» հանգստյան տան առաջարկած ծառայություններից, և Ջերմուկում անցկացրած Ձեր հանգիստը դեռ երկար կմնա Ձեր հիշողություններում: