Ջերմուկ քաղաքի կենտրոնում է գտնվում Օլիմպիա առողջարանը: Շենքի ներսում կա առողջարանային համալիր` համալրված ժամանակակից բուժական սարքավորումներով: Հյուրանոցն ունի բոլոր հարմարություններն ընտանեկան հանգստի և բուժման համար: Օլիմպիա հյուրանոցը գնտվում է ջրվեժի և Ջերմուկի գեղատեսիլ վայրերին մոտ:
Ջերմուկը հանքային ջրերով հարուստ կուրորտային քաղաք է: Գտնվում է Երևանից 175 կմ հեռավորության վրա, ծովի մակերևույթից 2080 մ բարձրության վրա: Ջերմուկը Հայաստանի էկոլոգիապես մաքուր վայրերից է: Կուրորտի հիմնական բուժիչ գործոններից են հիպոթեմիկ հանքային ջրերը: Ամռանն օդի միջին ջերմաստիճանը +20˚C …+23˚C, ձմռանը` -7˚C: Կուրորտի կլիման բարձր լեռնային է:
Ընդհանուր
Ջեռուցում, Շուրջօրյա սառը ջրամատակարարում, Շուրջօրյա տաք ջրամատակարարում, Տեղական հեռուստաալիքներ հանրամատչելի վայրերում, Արբանյակային հեռուստաալիքներ հանրամատչելի վայրերում, Այգի, Ավտոկայանատեղ, Համաժողովներ անցկացնելու հնարավորություններ, Բիզնես կենտրոն, Կանաչ գոտի:
Ծառայություններ
Հյուրերի ընդունում և տեղեկատվության տրամադրում /շուրջօրյա/, Արթնացման ծառայություն, Հագուստի լվացք, արդուկ և մաքրում, Ուղեբեռի տեղափոխման ծառայություն, Ուղեբեռի պահպանում, Տրանսպորտային տեղափոխում հյուրանոց/օդանավակայան/հյուրանոց:
Սպորտ / Ժամանց
Շոգեբաղնիք, Ջրաբուժական և վերականգնողական համալիր, Մերսում, Գեղեցկության սրահ:
Սնունդ
"Օլիմպիա" ռեստորան, հայկական խոհանոց, Դիետիկ, Բուսական սնունդ, Լոբբի բար, Սրճարան
Ինտերնետ
Անվճար ինտերնետ կապ /Wireless/ հյուրանոցի հանրամատչելի վայրերում:
Ժամանում
13:00-ից հետո
Մեկնում
Մինչ 12:00
Ամրագրում և վճարում
Ամրագրում կատարելիս գոյություն ունի վճարման երկու տարբերակ` առաջին գիշերվա լրիվ արժեքը (կանխավճար) կամ ամբողջական վճարում:
Կանխավճարի դեպքում Ձեր քարտից գանձվում է միայն ամրագրման առաջին գիշերվա լրիվ արժեքը:
Ամբողջական վճարման դեպքում Ձեր քարտից գանձվում է ամրագրման արժեքն ամբողջությամբ:
Ամրագրման համար ամբողջական վճարման վերջնաժամկետը ժամանումից 3 օր /72 ժամ/ առաջ է: Հակառակ դեպքում` ամրագրումն ավտոմատ չեղյալ է համարվում համակարգի կողմից և գանձված առաջին գիշերվա լրիվ արժեքը վերադարձվում է Ձեզ:
Եթե համարի անվանը կից առկա է “Անդարձելի” նշում, ապա տվյալ համարի համար գործում են ամրագրման և չեղարկման այլ կանոններ /տես նշումը/:
Չեղարկում
Եթե վճարվել է միայն կանխավճար և ժամանման ժամկետից 3 օր /72 ժամ/ առաջ ամբողջական վճարում չի իրականացվում, ապա ամրագրումն ավտոմատ չեղյալ է համարվում և գանձված առաջին գիշերվա լրիվ արժեքը վերադարձվում է Ձեզ:
Եթե վճարել եք ամրագրման լրիվ արժեքը, ապա ամրագրումը ժամանումից 3 օր /72 ժամ/ առաջ չեղյալ համարելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում, և Ձեր գումարը ենթակա է վերադարձի ամբողջությամբ:
Նշված ժամկետից ուշ ամրագրումը չեղյալ համարելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում գանձվում է տուգանք` ամրագրման առաջին գիշերվա լրիվ արժեքի չափով:
3 օր /72 ժամ/ հաշվարկվում է սկսած հյուրանոցի գրանցման ժամից (check-in time):
Երեխաների տեղաբաշխում և հավելյալ մահճակալների տրամադրում
Մինչև 3 տարեկան երեխաների տեղաբաշխումն անվճար
3-ից 7 տարեկան երեխաներին 7 000 դրամ (հավելյալ մահճակալ)
7-ից 11 տարեկան երեխաներին 10 000 դրամ (հավելյալ մահճակալ)
Երկուսից ավել երեխաների դեպքում զեղչեր չեն տրամադրվում
Ընտանի կենդանիներ
Չեն թույլատրվում:
ՀՀ, ք. Ջերմուկ, Շահումյան փող. 16