Ջերմուկի Արմենիա:առողջարանային համալիրը տեղակայված է հենց Ջերմուկ քաղաքի սրտում, որտեղ գտնվում են բուժիչ հանքային աղբյուրները, որոնց շնորհիվ Ջերմուկ քաղաքը ձեռք է բերել հոգու և մարմնի կազդուրման կենտրոնի համբավ:
Ջերմուկի «Վերոնա» հանգստյան տունը գործում է 2005 թ.-ից՝ անընդհատ զարգացնելով մատուցվող ծառայությունների ցանկն ու բարելավելով դրանց որակը:
Հանգստյան տունը գտնվում է Ջերմուկի ամենագողտրիկ ու խաղաղ անկյուններից մեկում, Ջերմուկի քաղաքային լճի ափին, որը քաղաքի ուղիղ կենտրոնում է, բայց միևնույն ժամանակ քաղաքի աղմուկից զատված: Հյուրանոցի սենյակներից բացվում են տեսարաններ դեպի լիճ, որում բնակվում են գեղեցիկ ջրային կենդանիներ՝ բադեր, կարապներ:
Վստահաբար կարող ենք հաստատել, որ «Վերոնա» հանգստյան տան տեղն ու դիրքը ամենալավն է Ջերմուկում. Հյուրանոցի անմիջապես կողքին լիճն է՝ Ջերմուկի գեղեցկությունն ամբողջացնող իր միջավայրով, լողացող սրճարանով, որը դարձել է քաղաքի այցեքարտը: Այստեղից ընդամենը մի քանի րոպեում կարելի է հասնել հանքային ջրերի ըմպելասրահ, մյուս կողմից՝ քաղաքային այգի:
Ջերմուկ առողջարանային քաղաքը գտնվում է Հայաստանի հարավ-արևելյան հատվածում, մայրաքաղաք Երևանից 175 կմ հեռավորության վրա, ծովի մակերևույթից 2080 մ բարձրության վրա: Կլիման լեռնային է, ալպիական, ամառը զով է, ձմեռը` երկարատև և ձյունառատ: Ջերմուկի հիմնական գրավչություններն են արևոտ եղանակը, եզակի բուժական հանքային ջուրը, բնության գեղեցիկ տեսարանները, մեղմ կլիման, մաքուր օդը և չափավոր խոնավությունը: Այդ պատճառով Ջերմուկը Հայաստանում բուժման, հանգստի և ժամանցի ամենանպատակահարմար վայրերից մեկն է:
Ջերմուկ քաղաքի կենտրոնում է գտնվում Օլիմպիա առողջարանը: Շենքի ներսում կա առողջարանային համալիր` համալրված ժամանակակից բուժական սարքավորումներով: Հյուրանոցն ունի բոլոր հարմարություններն ընտանեկան հանգստի և բուժման համար: Օլիմպիա հյուրանոցը գնտվում է ջրվեժի և Ջերմուկի գեղատեսիլ վայրերին մոտ:
Ջերմուկը հանքային ջրերով հարուստ կուրորտային քաղաք է: Գտնվում է Երևանից 175 կմ հեռավորության վրա, ծովի մակերևույթից 2080 մ բարձրության վրա: Ջերմուկը Հայաստանի էկոլոգիապես մաքուր վայրերից է: Կուրորտի հիմնական բուժիչ գործոններից են հիպոթեմիկ հանքային ջրերը: Ամռանն օդի միջին ջերմաստիճանը +20˚C …+23˚C, ձմռանը` -7˚C: Կուրորտի կլիման բարձր լեռնային է:
Ջերմուկ Աշխարհ առողջարանային համալիրը կառուցվել է 1975 թվականին: 30 տարվա աշխատանքային փորձն ու արհեստավարժ աշխատակազմը բուժման ու հանգստի լիարժեք կազմակերպման երաշխիք են:
Ջերմուկ Աշխարհ առողջարանային համալիրում հյուրերը ոչ միայն ստանում են լիարժեք բուժում, այլ նաև կազմակերպվում է բարձրակարգ, հարմարավետ և հիշարժան հանգիստը: Առաջարկվում են մեկտեղանի, երկտեղանի, ընտանեկան և լյուքս համարներ:
Ջերմուկը հանքային ջրերով հարուստ կուրորտային քաղաք է: Գտնվում է Երևանից 175 կմ հեռավորության վրա, ծովի մակերևույթից 2080 մ բարձրության վրա: Ջերմուկը Հայաստանի էկոլոգիապես մաքուր վայրերից է: Կուրորտի հիմնական բուժիչ գործոններից են հիպոթեմիկ հանքային ջրերը: Ամռանն օդի միջին ջերմաստիճանը +20˚C …+23˚C, ձմռանը` -7˚C: Կուրորտի կլիման բարձր լեռնային է: