Արթուրս Աղվերան Ռեզորթը գտնվում է Աղվերանում` Ծաղկունյանց լեռների լանջին, Դալար գետի հովտում: Այստեղ ամռանը օդի ջերմաստիճանը չի գերազանցում 30 °C.
Երևանից ընդամենը 55 կմ հեռավորության վրա, ալպիական այս գեղեցիկ անկյունում` առողջարար լեռնային կլիմայով և գրավիչ բնությամբ, Արթուրս Աղվերան Ռեզորթը առաջարկում է 60 հարմարավետ համարներ (ստանդարտ երկտեղանոց սենյակներ):
Հյուրընկալ և բարյացակամ անձնակազմը, բարձր սպասարկումը, յուրօրինակ դիզայնը կստեղծեն հիանալի պայմաններ կատարյալ հանգստի համար:
Ընդհանուր
Ջեռուցում, Շուրջօրյա սառը ջրամատակարարում, Շուրջօրյա տաք ջրամատակարարում, Տեղական հեռուստաալիքներ հանրամատչելի վայրերում, Արբանյակային հեռուստաալիքներ հանրամատչելի վայրերում, Այգի, Կանաչ գոտի, Ավտոկայանատեղ, Համաժողովներ անցկացնելու հարմարություններ:
գնացանկ
03.01 - 15.01 01.06 - 31.08 25.12 - 31.12 | 16.01 - 31.05 01.09 - 24.12 | |
Մեկտեղանոց | 31000 AMD | 27000 AMD |
Երկտեղանոց | 34000 AMD | 29000 AMD |
Հյուրերի ընդունում և տեղեկատվության տրամադրում /շուրջօրյա/, Արթնացման ծառայություն, Հագուստի լվացք, արդուկ և մաքրում, Համարում սննդի մատուցում, Դայակի ծառայություն, Մարզական գույքի վարձույթ, Տրանսպորտային տեղափոխում հյուրանոց/օդանավակայան/հյուրանոց:Ծառայություններ
Սպորտ / Ժամանց
Սեղանի թենիս, Թենիսի դաշտ, Բիլիարդ, Համակարգչային խաղեր, Մանկական խաղասենյակ, Մանկական խաղահրապարակ, Փակ լողավազան, Բացօթյա լողավազան, Շոգեբաղնիք, Մարզասրահ, Պիկնիկի վայր, Ձկնորսություն, Մանղալ:
Սնունդ
Ռեստորան, Բար, Բացօթյա սրճարան:
Ինտերնետ
Վճարովի ինտերնետ կապ /wireless/ հանրամատչելի վայրերում:
Ժամանում
17:00-ից հետո
Մեկնում
Մինչ 14:00
Ամրագրում և վճարում
Ամրագրում կատարելիս գոյություն ունի վճարման երկու տարբերակ` առաջին գիշերվա լրիվ արժեքը (կանխավճար) կամ ամբողջական վճարում:
Կանխավճարի դեպքում Ձեր քարտից գանձվում է միայն ամրագրման առաջին գիշերվա լրիվ արժեքը:
Ամբողջական վճարման դեպքում Ձեր քարտից գանձվում է ամրագրման արժեքն ամբողջությամբ:
Ամրագրման համար ամբողջական վճարման վերջնաժամկետը ժամանումից 3 օր /72 ժամ/ առաջ է: Հակառակ դեպքում` ամրագրումն ավտոմատ չեղյալ է համարվում համակարգի կողմից և գանձված առաջին գիշերվա լրիվ արժեքը վերադարձվում է Ձեզ:
Եթե համարի անվանը կից առկա է “Անդարձելի” նշում, ապա տվյալ համարի համար գործում են ամրագրման և չեղարկման այլ կանոններ /տես նշումը/:
Չեղարկում
Եթե վճարվել է միայն կանխավճար և ժամանման ժամկետից 3 օր /72 ժամ/ առաջ ամբողջական վճարում չի իրականացվում, ապա ամրագրումն ավտոմատ չեղյալ է համարվում և գանձված առաջին գիշերվա լրիվ արժեքը վերադարձվում է Ձեզ:
Եթե վճարել եք ամրագրման լրիվ արժեքը, ապա ամրագրումը ժամանումից 3 օր /72 ժամ/ առաջ չեղյալ համարելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում, և Ձեր գումարը ենթակա է վերադարձի ամբողջությամբ:
Նշված ժամկետից ուշ ամրագրումը չեղյալ համարելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում գանձվում է տուգանք` ամրագրման առաջին գիշերվա լրիվ արժեքի չափով:
3 օր /72 ժամ/ հաշվարկվում է սկսած հյուրանոցի գրանցման ժամից (check-in time):
Երեխաների տեղաբաշխում և հավելյալ մահճակալների տրամադրում
Մինչև 6 տարեկան երեխաների տեղաբաշխումն անվճար է:
6-12 տարեկան երեխաներին տրվում է 50% զեղչ:
Լրացուցիչ մահճակալ պատվիրվում և դրա համար վճարումը կատարվում է տեղում:
Ընտանի կենդանիներ
Չեն թույլատրվում:
ՀՀ, Կոտայքի մարզ, Աղվերան հանգստի գոտի