Օլիմպիա հյուրանոց

Օլիմպիա հյուրանոց

"Օլիմպիա" հյուրանոցը գտնվում է Հրազդանի կիրճին հարող տարածքում:Հյուրանոցում տիրում է ջերմ և մտերմիկ մթնոլորտ: Շատ արտասահմանցի հյուրերի և տեղացիների ընտրությունը կանգնում է հենց այս հյուրանոցի վրա: Անձնակազմի պատրաստակամությունը և սիրալիրությունը ստեղծում են ջերմ հյուրընկալության մթնոլորտ:

Համարները հարմար են և կահավորված են ժամանակակից ոճով` փայտե հատակներով, եվրոպական կահույքով, օդափոխիչով, կարգավորվող ջեռուցման համակարգով, արբանյակային հեռուստալիքներով, հեռախոսակապով և մինիբարով (սառնարան):

Տեսնել ավելին...

Ռէժինէ հյուրանոց

 

Ռէժինէ հյուրանոց

 

Գործնական կամ հանգստի նպատակով Երևան այցելած հյուրերը "Ռէժինէ" հյուրանոցում կգտնեն ջերմ հյուրընկալություն: Հյուրանոցը երաշխավորում է պրոֆեսիոնալ սպասարկում ողջ կացության ընթացքում յուրաքանչյուր հյուրի համար: "Ռէժինէ" հյուրանոցը գտնվում է Երևան քաղաքի գեղատեսիլ անկյուններից մեկում, "Զվարթնոց" օդանավակայանից մեքենայով 20 րոպե հեռավորության վրա:

 

Հյուրանոցի սենյակներն աչքի են ընկնում նրբաճաշակության և հարմարավետության իդեալական համադրությամբ և առավելագույն ֆունկցիոնալությամբ: Դրանց մեծ մասն ունեն պատշգամբ` Արարատ լեռան հիասքանչ տեսարանով:

"Ռէժինէ" հյուրանոցին պետության կողմից շնորհվել է 3 աստղանի հյուրանոցի կարգ:

Տեսնել ավելին...

Նաիրի հյուրանոց Երևանում

Նաիրի հյուրանոց

Երևանի Նորք-Մարաշ թաղամասում է գտնվում Նաիրի հյուրանոցը: Այն հիանալի ընտրություն է թե գործնական, թե հանգստի նպատակով Հայաստան այցելած զբոսաշրջիկների համար: Հյուրանոցն առաջարկում է մեկտեղանոց և երկտեղանոց 120 ինքնատիպ համարներ` ստանդարտ, դելյուքս և ջունիոր սուիթ կարգի: Տարածքում գործում է ռեստորան, բար և հանդիպումների սրահ:

Տեսնել ավելին...

Հրազդան հյուրանոց

Հրազդան հյուրանոց

"Հրազդան" հյուրանոցը 15 հարկանի կառույց է, որը գրավում է թե բիզնես նպատակով և թե հանգստի համար ժամանած զբոսաշրջիկներին իր գեղեցիկ տեղադիրքով:

Այն գտնվում է Հրազդան գետի կիրճում և առանձնանում է իր լուռ և խաղաղ միջավայրով:

Տեսնել ավելին...

Արարատ հյուրանոց

Արարատ հյուրանոց

"Արարատ" հյուրանոցն առաջարկում է բարձրակարգ պայմաններ, ժամանակակից ինտերիեր և բարձրորակ ծառայություններ:

Այն գտնվում է Հանրապետության հրապարակից մի քանի քայլ հեռավորության վրա ` շրջապատված դեսպանատներով, նախարարություններով և առևտրի կենտրոններով:

Տեսնել ավելին...