ԱԼՊԻՆԱ

ԱԼՊԻՆԱ

՛՛Ալպինա՛՛ հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների...
ԾԱՂԿԱՏՈՒՆ

ԾԱՂԿԱՏՈՒՆ

«Ծաղկատուն» բուտիկ հյուրանոցի նշանաբանն է` եվրոպական...
ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս...
Թեժ Լեռ

Թեժ Լեռ

Մեր գերագույն նպատակն է մեր հյուրերին մատուցել բարձրակարգ ծառայություններ` դարձնելով Ձեր հանգիստը բացառիկ...

Վենեսուելա

Վենեսուելա

Մայրաքաղաքը` Կարակաս
Տարածքը (կմ2)` 916 445
Բնակչությունը` 28 926 000
Պետական լեզուն` իսպաներեն
Դրամական միավորը` բոլիվ ար
Օդի միջին ջերմաստիճանը` ցերեկը` +30°C - +34°C
գիշերը` +22°C - +26°C
Առաջարկվող հանգստի տեսակը` ծովափնյա
էքսկուրսիոն

 

Երկրի մասին

Վենեսուելան գրավում է բազմաթիվ տուրիստների իր գունագեղ բնության, աշխույժ քաղաքների, հագեցած գյուղերի և տեսարժան վայրերի շնորհիվ: Երկիրն իսկապես կյանքով լեցուն և աղմկոտ հանդիսություններով լի վայր է, ինչը նաև բնութագրում է տեղի բնակիչներին: Երկիրը հայտնի է ակտիվ հանգստի սիրահարների շրջանում: Այստեղ կարելի է արշավ կազմակերպել դեպի հայտնի Ռոռայմա լեռը: Այստեղ է գտնվում աշխարհի ամենաբարձր ջրվեժը` Անխելը: Քաղաքի հարմարավետությունը նախընտրող տուրիստներին առաջարկվում է այցելել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակաս: Քաղաքում տեղ են գտել բազմաթիվ ռեստորաններ, խանութներ, որոնց կարելի է հանդիպել գրեթե ամեն քայլափոխի: 

 

 

Տեսարժան վայրեր

Կարակասը հանդիսանում է երկրի մշակութային, պատմական և տնտեսական կենտրոնը: Ներկայումս աշխատանքներ են տարվում քաղաքի վերակառուցման ու բարելավման համար: Կառուցվում են ժամանակակից երկնաքերեր, վերանորոգվում են ճարտարապետական կոթողները, բացվում են նոր խանութներ, ռեստորաններ, սրճարաններ: Քաղաքի տեսարժան վայրերից առանձնանում է Իգլեսիա-դե-Սան-Ֆրանսիսկո եկեղեցին, որը ամենահինն է քաղաքում: "Թանգարանների հրապարակում" են գտնվում գաղութային և ժամանակակից մշակույթի թանգարանները, ինչպես նաև տրանսպորտի թանգարանը: Մերիդան տուրիստների ամենասիրելի վայրն է: Այն ուսանողական փոքր քաղաք է, որտեղ գտնվում է լեռնային ամենաբարձր և երկար ճոպանուղին Հայաստանի ճոպանուղուց հետո: Տուրիստներն այցելում են Վենեսուելա նաև Կարիբյան ծովում հանգստանալու նպատակով: 

 

Ավանդույթներ

Վենեսուելան կաթոլիկ երկիր է, այդ պատճառով էլ ազգային ավանդույթներին հետևելու հիմքում ընկած է քրիստոնեական վարքը: Եկեղեցին համարվում է քաղաքական, մշակութային և հոգևոր կյանքի կենտրոն: Որոշ շրջաններում պահպանվել են հավատքի տեսակներ: Մեծ արճեք է հանդիսանում ընտանիքը: Բնակիչները ազատ ժամանակը հիմնականում անցկացնում են ընտանիքում` երեխաների հետ, ինչով նրանք հպարտանում են: Նրանք նաև հանդիսություններին են ներկայանում ընտանիքով:

 

Խոհանոց

Ազգային խոհանոցի հիմքն են կազմում ձուկը, միսը, լոբին, բրինձը, կարտոֆիլը, յուրահատուկ բանանները և համեմունքները: Ընդունված է լոշիկի մեջ փաթաթել միս, ձուկ, պանիր և բանջարեղեն: Հաճախ լոշիկները ծառայում են որպես հաց կամ նույնիսկ գդալ սոուսի համար: Հայտնի են նաև քաղցր նրբաբլիթները պանրով` կաչապան: Ռեստորաններն առաջարկում են խոզի, թռչնի, տավարի մսատեսակների լայն ընտրանի: