ԱԼՊԻՆԱ

ԱԼՊԻՆԱ

՛՛Ալպինա՛՛ հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների...
ԾԱՂԿԱՏՈՒՆ

ԾԱՂԿԱՏՈՒՆ

«Ծաղկատուն» բուտիկ հյուրանոցի նշանաբանն է` եվրոպական...
ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս...
Թեժ Լեռ

Թեժ Լեռ

Մեր գերագույն նպատակն է մեր հյուրերին մատուցել բարձրակարգ ծառայություններ` դարձնելով Ձեր հանգիստը բացառիկ...

Պերու

Պերու

Մայրաքաղաքը` Լիմա
Տարածքը (կմ2)` 1 138 910
Բնակչությունը` 45 618 000
Պետական լեզուն` իսպաներեն, կեչուա
Դրամական միավորը` սոլ
Օդի միջին ջերմաստիճանը` ամռանը հարավում` +19°C, հյուսիսում` +28°C
ձմռանը հարավում` +26°C, հյուսիսում` +36°C
Առաջարկվող հանգստի տեսակը` ծովափնյա
էքսկուրսիոն

 

Երկրի մասին

Պերուն պետություն է Հարավային Ամերիկայում: Հյուսիս-արևմուտքում սահմանակցում է Էկվադորի հետ, հյուսիսում - Կոլումբիայի, արևելքում - Բրազիլիայի, հարավ-արևելքում - Բոլիվիայի և Չիլիի: Արևմուտքում Պերուի ափերը ողողում են Խաղաղ օվկիանոսի ջրերը: Վերջերս Պերուն հայտնվել է լուրերում շնորհիվ Ալբերտո Ֆուհիմորիի, որ շուրջ 10 տարի կառավարել է երկրում, այնուհետև փախել, բայց ձերբակալվել է և դատապարտվել ազատազրկման: Երկրի պատմությունը սկսել է ընդամենը 1532 թվականից, երբ այստեղ եկան իսպանացիները:

 

 

Տեսարժան վայրեր

Պերուի գլխավոր տեսարժան վայրերը գտնվում են Անդայում և Նասկա անապատում: Նաչու-Պիկչու հայտնի լքված քաղաքը գտնվում է Ուրուբամբի գետի մակարդակից 2057 մետր բարձրության վրա: Պաշտոնապես քաղաքը բացվել է 1911 թվականին, սակայն հայտնի է, որ Հայրեմ Բինգհենից առաջ էլ այստեղ եղել են զբոսաշրջիկներ: Մինչ Մաչու-Պիկչու այցելելը, տուրիստները նախ իջևանում ե Կուսկոյում: Երկրի մայրաքաղաքն է Լիման: 

 

Ավանդույթներ

Պերուի մշակույթում նկատվում է կրեոլական ավանդույթների նշույլներ: Երկրի այցեքարտն է համարվում Բանահյուսության կեչուան, քանի որ մինչ օրս պահպանվել են հնուց եկած պարերի ավանդույթները, զգեստների տեսակները, գործիքները, երգելու ոճը և այլն: Պերուի երգիչներից հայնտի են Ալիսիա Մագինիան, Սուսանա Բական, Էվա Այլոնը: 

 

Խոհանոց

Պերուի խոհանոցն առանձնանում է ըստ շրջանների: Ափամերձ շրջաններում առավել տարածված են ծովամթերքներն ու ձկնատեսակները, որոնցից կարելի է համտեսել "սեվիչեն"` մարինացված ձուկը: Լեռնային շրջաններում տարածված են գառան և խոզի մսից պատրաստվող կերակրատեսակները, որոնցից հայտնի է քաբաբը: Պերուում աճում է ավելի քան 2000 տեսակի կարտոֆիլ, այդ պատճառով էլ ուտեստների մեծ մասում կարելի է նկատել կարտոֆիլի մեծ չափաբաժին: Խմիչքներից բնակիչներն առավել շատ են օգտագործում խաղողի օղի` պիսկո և գարեջուր: