ԱԼՊԻՆԱ

ԱԼՊԻՆԱ

՛՛Ալպինա՛՛ հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների...
ԾԱՂԿԱՏՈՒՆ

ԾԱՂԿԱՏՈՒՆ

«Ծաղկատուն» բուտիկ հյուրանոցի նշանաբանն է` եվրոպական...
ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս...
Թեժ Լեռ

Թեժ Լեռ

Մեր գերագույն նպատակն է մեր հյուրերին մատուցել բարձրակարգ ծառայություններ` դարձնելով Ձեր հանգիստը բացառիկ...

Չիլի

Չիլի

Մայրաքաղաքը` Սանտյագո
Տարածքը (կմ2)` 8 547 000
Բնակչությունը` 193 467 000
Պետական լեզուն` իսպաներեն  
Դրամական միավորը` չիլիական պեսո
Օդի միջին ջերմաստիճանը` ողջ տարին հյուսիսում` +12°C - +22°C
հարավում` +3°C - +14°C
Առաջարկվող հանգստի տեսակը` ծովափնյա
էքսկուրսիոն

 

Երկրի մասին

Չիլին Հարավային Ամերիկայի երկրներից է` տեղակայված Խաղաղ օվկիանոսի և Անդա լեռնաշղթայի մեջտեղում: Լեռների և ձկնորսության սիրահարների համար Չիլին պարզապես դրախտ է: Իսկ լեռնաշղթան ամռանն առաջարկում է հիանալի պայմաններ լեռնադահուկային հանգստի համար: Բացի այդ, Չիլին հետաքրքիր է նրանով, որ 2 շաբաթում կարելի է այցելել Ատակամ` աշխարհի ամենաչոր անապատ, անցկացնել անմոռանալի կրուիզ Անտարկտիդայի ափերով կամ Զատիկի կղզով: Եվրոպացիները Չիլի են եկել XVI դարում, սակայն հարստություններ չլինելու պատճառով, երկիրը դարձել է գյուղատնտեսության կենտրոն: Հարավային Ամերիկայում լավագույն գինին համարվում է Չիլիում արտադրվողը:

 

 

Տեսարժան վայրեր

Ճարտարապետական գլխավոր տեսարժան վայրը համարվում է երկրի մայրաքաղաքը` Սանտյագոն, որը համարվում է աշխարհի ամենաանսովոր քաղաքներից մեկը: Քաղաքը հիմնվել է 1541 թվականին: Զատիկ կղզին կարելի է համարել ամենահայտնի վայրը Չիլիում: Կղզին իր անունը ստացել է նորվեգացի ճանապարհորդ Տուրու Հեյերդալի կողմից, ով 1955-1956 թվականներին կազմակերպեց մեծ արշավ և հայտնեց աշխարհին կղզու մասին: Ատակամա անապատը կհետաքրքրի նրանց, ովքեր սիրում են գիշերային էքսկուրսիաներ լուսնի լույսի ներքո: Այստեղ են նկարահանվում ամենաէքստրեմալ, հետաքրքիր և սարսափ ֆիլմերը: Պատագոնիան ևս հայտնի տուրիստական կենտրոն է, որը գրավում է տուրիստներին իր հիանալի գինու շնորհիվ:

 

Ավանդույթներ

Ինչպես բոլոր լատինաամերիկյան երկրներում, այնպես էլ Չիլիում անցկացվում են ֆեստիվալներ և տոնախմբություններ: Հունվարին ֆեստիվալներ են անցկացվում Անգոլում, Վալդիվիայում, Ջորանադաս-դե-Վիլյարիկա, Սան Բերնարդո քաղաքներում: Միջազգային ձիարշավի մրցումները անց են կացվում Վինյա-դել-Մար քաղաքում հունվարին: Իսկ տարվա 2 գլխավոր մրցումները Դերբին (Վինյա-դել-Մար, հունվար) և Էլ-Էնասայոն (Սանտյագո, հոկտեմբեր) հավաքում են հանդիսատեսի մեծ բանակ, որոնց շարքին լինում են նաև բազմաթիվ տուրիստներ:

 

Խոհանոց

Ազգային խոհանոցն իրենից ներկայացնում է կծու համեմունքների տեսականի` պղպեղ, սխտոր, ինչպես նաև եգիպտացորեն և բանջարեղենի այլ տեսակներ: Մսատեսակներ բավականին տարատեսակ են, որոնցից կարելի է համտեսել հավով, կարտոֆիլով սուպը` կասուելա-դե-ավե, լոկրո և այլն: