ԱԼՊԻՆԱ

ԱԼՊԻՆԱ

՛՛Ալպինա՛՛ հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների...
ԾԱՂԿԱՏՈՒՆ

ԾԱՂԿԱՏՈՒՆ

«Ծաղկատուն» բուտիկ հյուրանոցի նշանաբանն է` եվրոպական...
ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս...
Թեժ Լեռ

Թեժ Լեռ

Մեր գերագույն նպատակն է մեր հյուրերին մատուցել բարձրակարգ ծառայություններ` դարձնելով Ձեր հանգիստը բացառիկ...

Կոլումբիա

Կոլումբիա

Մայրաքաղաքը` Բոգոտա
Տարածքը (կմ2)` 1 138 910
Բնակչությունը` 45 618 000
Պետական լեզուն` իսպաներեն
Դրամական միավորը` կոլումբիական պեսո
Օդի միջին ջերմաստիճանը` ողջ տարին ափամերձ շրջաններում` +27°C
Առաջարկվող հանգստի տեսակը` ծովափնյա
էքսկուրսիոն

 

Երկրի մասին

Կոլումբիայի ՀանրապետությունԿոլումբիան գտնվում է Հարավային Ամերիկայի հյուսիս-արևմուտքում: Ափերը ողողվում են Խաղաղ օվկիանոսի և Կարիբյան ծովի ջրերով: Երկրին են պատկանում նաև Սան Անդրես, Պրովիդենսիա (Կարիբյան ծովում) և Մալպելո (Խաղաղ օվկիանոսում) կղզիները: Յուրաքանչյուր տարվա օգոստոսին Կոլումբիայում մեծ շուքով նշվում է Ծաղկի տոնը: Կոլումբիան իսպանացիները  հայտնաբերել են 1499 թ-ին: XVI դարի 30-ական թվականներին նրանք վերջնականապես նվաճել են երկիրը` հարակից տարածքներով, և դարձրել գաղութ` Նոր Գրանադա անունով (ընդգրկում էր նաև Էկվադորի, Պանամայի, Վենեսուելայի տարածքները), որը հետագայում տրոհվել է: Երկրի հիմնական բնակիչները կոլումբիացիներն են:

 

 

Տեսարժան վայրեր

Երկրի մայրաքաղաքը Բոգոտան է, որը հանդիսանում է տնտեսական և մշակութային խոշոր կենտրոն: Այն իրենից ներկայացնում է նեղ փողոցների, առևտրի կենտրոնների, եկեղեցիների, ժամանակակից գրասենյակների, աղքատ թաղամասերի զարմանալի համադրություն: Քաղաքում կան նաև բազմաթիվ թանգարաններ` մշակույթի և ազգային ավանդույթների թանգարանը, Սիմոն Բոլիվերի տուն-թանգարանը և այլն: Կարտահենա փոքրիկ քաղաքը համարվում է Կոլումբիայի ամենահրաշալի քաղաքը, որտեղ գտնվում է քաղաքի ամենահին եկեղեցին` Իգլեսիա-սե-Սանտո-Դոմինգոն: Կարիբյան ծովի լավագույն հանգստավայրն է համարվում Սան-Անդրեասը:

 

Ավանդույթներ

Կոլումբիան իսկական էթնիկական մոզաիկա է: Հնդկացի ցեղերի ավանդույթների խառնուրդը իսպանական և աֆրիկական ցեղերի ավանդույթների հետ բերել է յուրօրինակ և զարմանալի ցեղատեսակի ստեղծմանը: Բոգոտայի բնակիչներն ունեն սառնասիրտ և ամբարտավան մարդկանց համբավ` խորասուզված աշխատանքի և քաղաքականության մեջ: Իսկ հարավում բնակվողներն առավել բարի, շփվող և ընկերասեր մարդիկ են թվում:

 

Խոհանոց

Ազգային խոհանոցի հիմքն են կազմում լոբին, եգիպտացորենը, կարտոֆիլը, բրինձը, ծովամթերքները և միսը: Մսային կերակրատեսակներից հայտնի են չորիզո երշիկը, պանդեխա-պայսան, բրնձով և լոբով տապակած միսը: Ուտեստներում հաճախ համադրվում են բանջարեղենի տեսակները մսատեսականու հետ: