ԱԼՊԻՆԱ

ԱԼՊԻՆԱ

՛՛Ալպինա՛՛ հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների...
ԾԱՂԿԱՏՈՒՆ

ԾԱՂԿԱՏՈՒՆ

«Ծաղկատուն» բուտիկ հյուրանոցի նշանաբանն է` եվրոպական...
ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս...
Թեժ Լեռ

Թեժ Լեռ

Մեր գերագույն նպատակն է մեր հյուրերին մատուցել բարձրակարգ ծառայություններ` դարձնելով Ձեր հանգիստը բացառիկ...

Արգենտինա

Մայրաքաղաքը` Բուենոս Այրես
Տարածքը (կմ2)` 2 760 990
Բնակչությունը` 40 519 000
Պետական լեզուն` իսպաներեն
Դրամական միավորը` պեսո
Օդի միջին ջերմաստիճանը` հունվարին հյուսիսում` +28°C, կենտրոնում` +24°C, հարավում`+10°C
հուլիսին համապատասխանաբար` +18°C, +15°C և +1°C
Առաջարկվող հանգստի տեսակը` ծովափնյա
էքսկուրսիոն


Երկրի մասին

Արգենտինան իրենից ներկայացնում է գեղատեսիլ մի երկիր, որն ունի հիասքանչ բնություն և բազմաթիվ հուշարձաններ: Արգենտինան, սահմանամերձ լինելով Բրազիլիային, շատ նման է վերջինիս: Ինչպես Բրազիլիայում, այնպես էլ Արգենտինայում տիրում է մշտական տոնի մթնոլորտ: Երկրի բազմաթիվ ռեստորաններում և անցկացվող շոուների ընթացքում արգենտինացի պարողներն ու պարուհիները կատարում են զգացմունքային և կրքոտ արգենտինական տանգո, երաժիշտները նվագում են ազգային մեղեդիներ, իսկ տեղի բնակչությունը իր նվագակցությամբ օգնում է նրանց:  Սակայն, ի տարբերություն Բրազիլիայի և մնացած հարևան երկրների, Արգենտինան ավելի եվրոպականացված է: Այստեղ Դուք չեք տեսնի հնդկացիների քաղաքակրթյության շատ հուշարձաններ,  փոխարենը կարող եք ընկղմվել երկրի քաղաքների հելահեղ ռիթմի մեջ:

 

 

Տեսարժան վայրեր

Արգենտինայի բազմաթիվ քաղաքներ հայտնի են իրենց տեսարժան վայրերի, թանգարանների և ճարտարապետական կոթողների մեծ քանակությամբ: Բուենոս Այրեսը իրենից ներկայացնոմ է ժամանակակից գործարար քաղաք, որի փողոցներում վեր են խոյանում երկնաքերներ, և որը լի է այգիներով: Պատմա-մշակութային տուր ծրագիր կարելի է իրականացնել հինավուրց Լա Բոկա վայրում, որտեղ գտնվում են շատ ու շատ եկեղեցիներ: Երկրի` մեծությամբ երկրորդ քաղաքը Կորդոբան է, որը նույնպես ճանաչված է գաղութային ժամանակաշրջանի ճարտարապետական համույթներով:

 

Ավանդույթներ

Արգենտինացիները հայտնի են իրենց '' լատինական'' խառնվածքով, որը հավասապապես բնորոշ է թե տղամարդկանց, թե կանանց: Գրեթե բոլորը հետաքրքրված են քաղաքականությամբ և ֆուտբոլով: Տոնական միոցառումների և ազատ օրերի մեծ մասը արտացոլում են կաթոլիկների օրացույցը: Կրոնական միջոցառումներն ու տոները համարվում են երլրի գլխավոր տոները: Փետրվերի կեսերին կայանում է լողի ամենաերկար մարաթոնը` Պարանա գետի մարաթոն (87 կմ): Փետրվար և մարտ ամիսներին Բուենոս Այրեսում կայանում է Տանգոյի Փառատոն և այլն: Հոկտեմբերի 7-19 մայրաքաղաքում իրականացնում են կիթառի Միջազգային  փառատոն, իսկ նոյեմբերի 6-ին` ''Բուենոս Այրես Պրայդ'' տոնը:

 

Խոհանոց

Արգենտինական խոհանոցը իսկական դրախտ է մսակեր-գուրմանների համար. չէ որ միսը համարվում է տարբեր ազգային ճաշատեսակների հիմնական բաղադրիչը: Տուրիստների շրջանում ավելի հայտնի է parrilla ճաշատեսակը, որը պատրաստվում է սթեյքից, նրբերշիկից, մսի կտորներից և եփվում է գրիլի վրա: Bife de chorizo ճաշատեսակը հսկայական սթեյք է 5 սմ հաստությամբ, իսկ bife de lomo -ն` տապակած  կողիկներ են: Արժե փորձել նաև puchero (շոգեխաշած միս), tartas (բուսական բլիթներ): Արգենտինական ռեստորաններում շատ դեպքերում մատուցում են համեղ կերակրատեսակներ իտալական խոհանոցից` պիցցաներ և պաստաներ: