Парковочная страница R01

Срок регистрации для домена закончился.

ԱԼՊԻՆԱ

ԱԼՊԻՆԱ

՛՛Ալպինա՛՛ հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների...
ԾԱՂԿԱՏՈՒՆ

ԾԱՂԿԱՏՈՒՆ

«Ծաղկատուն» բուտիկ հյուրանոցի նշանաբանն է` եվրոպական...
ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս...
Թեժ Լեռ

Թեժ Լեռ

Մեր գերագույն նպատակն է մեր հյուրերին մատուցել բարձրակարգ ծառայություններ` դարձնելով Ձեր հանգիստը բացառիկ...

Ռումինիա

Մայրաքաղաք Բուխարեստ
Բնակչություն 21 666 350
Տարածք 238 391 կմ²
Դրամական միջոց Լեու
Կոդ +40

Ռումինական առաջին պետական կազմավորումները ձևավորվել են 14-րդ դարում, երբ երևան եկան 2 ավատատիրական իշխանություններ՝Վալախիան և Մոլդովան, որոնք ղեկավարվում էին իշխանների՝ հոսպոդարների կողմից։ 16-րդ դարում, չնայած համառ դիմադրությանը, սկզբում՝ Վալախիայի, ապա Մոլդովայիիշխանությունները կախման մեջ ընկանՕսմանյան կայսրությունից։

1859–1861 թթ-ին այդ իշխանությունները, որոնք դեռևս 1829 թ-ին Ռուսաստանի օգնությամբ հասել էին որոշակի ինքնավարության, միավորվեցին մեկ միասնական պետության մեջ, որը կոչվեց Ռումինական իշխանություն, սակայն շարունակում էր վասալական կախման մեջ մնալ Օսմանյան կայսրությունից։

1877–1878 թթ-ի ռուս-թուրքական պատերազմի արդյունքում Ռումինիան ստացավ անկախություն, իսկ 1881 թ-ին հռչակվեց թագավորություն։ 1940 թ-ին Ռումինիայում հաստատվեց ռազմական բռնապետություն, երկիրը միացավ ֆաշիստական պետությունների Բեռլինյան դաշինքին և 1941 թ-ին Գերմանիայի կողմից սկսեց պատերազմել Խորհրդային Միության դեմ։1944 թ-ին Ռումինիա մտան խորհրդային զորքերը։ Պատերազմից հետո Ռումինիայում հաստատվեցին սոցիալիստական կարգեր, և երկիրը, պահպանելով սոսկ ձևական անկախությունը, կախման մեջ ընկավ Խորհրդային Միությունից։ 1990-ական թվականների սկզբին, ԽՍՀՄ փլուզումից հետո, Ռումինիան ձեռք բերեց լիակատար ինքնիշխանություն։

Ռումինիան ունի զարգացած արդյունաբերություն և գյուղատնտեսություն։ Արդյունաբերության մեջ առաջատար են հանքարդյունահանումը, նավթավերամշակումը, սև ու գունավոր մետաղաձուլությունը, մեքենաշինությունը, քիմիական արդյունաբերությունը։ Արտադրվում են տարատեսակ սարքավորումներ, հաստոցներ, ավտոբուսներ, բեռնատար ու մարդատար ավտոմեքենաներ, երկաթուղային տրանսպորտի միջոցներ, նավեր, տրակտորներ, կահույք և այլն։ Գյուղատնտեսության մեջ գերակշռում է բուսաբուծությունը. մշակում են եգիպտացորեն, ցորեն, տարեկան, արևածաղիկ, շաքարի ճակնդեղ և այլն։ Զարգացած են նաև բանջարաբուծությունը, պտղաբուծությունը, խաղողագործությունը, մսատու անասնապահությունը, մեղվաբուծությունը, շերամապահությունը, ձկնորսությունը։

Բնակչության թիվը՝ 22.2 միլիոն (2008)։ Ծնելիությունը՝ 10.6 (1000 մարդու հաշվով), իսկ մահացությունը՝ 11.8 (1000 մարդու հաշվով)։ Էթիկական կազմը՝ ռումինացիներ 89.5℅ (որոնց կազմավորմանը մասնակցել են Դակիա և Մեզիա նահանգներում բնակվող ռոմանացված ցեղերը՝ դակերը, գոթերը, ինչպես նաև չռոմանացված ազատ դակերը և սլավոնները), հունգարացիներ՝ 6.6℅, գնչուներ՝ 2.5℅, ուկրաինացիներ՝ 0.3℅, գերմանացիներ՝ 0.3℅, ռուսներ՝ 0.2℅, թուրքեր՝ 0.2℅, այլ ազգեր՝ 0.4℅ (2002 թ.)։ Կրոնական կազմը՝ 86.8 ℅-Ռումինական Օրթոդոքս եկեղեցին, 7.5℅-բողոքական, 4.7℅՝ կաթոլիկ, 0.9℅՝ այլ կրոններ։

Խոշոր քաղաքներն են Բուխարեստը, Յասսին, Տիմիշոարան, Կլուժ Նապոկան, Գալացը։ Ծովային գլխավոր նավահանգիստը Կոնստանցան է։

Ռումինիան հին մշակույթի երկիր է։ Հայտնի են ռումին գրող Միհայիլ Էմինեսկուն, հեքիաթագիր Յոն Կրյանգեն, դրամատուրգներ Յոն Կարաջալեն, Մարիա Բանուշը, նկարիչ Նիկոլայե Գրիգորեսկուն, քանդակագործ Դմիտրի Չիպարուսը, տիեզերագնաց Դումիտրու Պրինարիուն, քաղաքական գործիչներ Նիկոլայե Չաուշեսկուն, Յոն Իլիեսկուն, մարմնամարզուհի Նադյա Կամանեչին և այլք։

Ընդհանուր տարածքը 237500 կմ², որից ցամաքը ՝230340 կմ², իսկ ջուրը՝ 7160 կմ²։ Սահմանի ձգվածությունը 2508 կմ է։ Երկրում հավասարապես տարածված են միջին բարձրության լեռները, բլրային կամ սարավանդային բարձրությունները և դաշտավայրերը։ Հիմնական լեռնահամակարգը Կարպատներն են, որը Ռումինիայի սահմաններում բաժանվում է Արևելյան Կարպատների, Հարավային Կարպատների (Մոլդովյանու լեռ, 2543 մ, երկրի ամենաբարձր կետը) և Արևմտառումինական լեռների։ Կարպատների հարավային ստորոտներին է Ստորին - Դանուբյան հարթավայրը։ Երկրի ընդերքում կան նավթի և գազի հարուստ պաշարներ, բոքսիտների, բազմամետաղների, պղնձի, ոսկու, քարաղի հանքավայրեր։ Գլխավոր գետըԴանուբն է, որն ավելի քան 1000 կմ երկարությամբ հոսում է Ռումինիայի տարածքով։ Ուկրաինայի և Մոլդովայի սահմանով անցնում է նրա վտակ Պրուտը։ Ռումինիայի տարածքի մոտ կեսը մշակովի հողեր են։ Անտառներն զբաղեցնում են տարածքի ավելի քան 1/4-ը՝ առավելապես տարածված լեռնային շրջաններում ու գետերի ողողատներում։

Հյուսիսում և արևելքում պետությունը սահմանակից է Ուկրաինային, հյուսիս-արևելքում Մոլդովային, հարավում Բուլղարիային, արևմուտքում Սերբիային ևՀունգարիային, արևելքում Ռումինիան սահմանափակվում է Սև ծովով։ Ռումինիան գտնվում է հարավ-արևելյան Եվրոպայում, Սև ծովի ափին, Բուլղարիայի և Ուկրաինայի միջև։ Ռումինիայի կոորդինատներն են 46 00° հս.լ, 25 00° ար.լ։