ԱԼՊԻՆԱ

ԱԼՊԻՆԱ

՛՛Ալպինա՛՛ հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների...
ԾԱՂԿԱՏՈՒՆ

ԾԱՂԿԱՏՈՒՆ

«Ծաղկատուն» բուտիկ հյուրանոցի նշանաբանն է` եվրոպական...
ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս...
Թեժ Լեռ

Թեժ Լեռ

Մեր գերագույն նպատակն է մեր հյուրերին մատուցել բարձրակարգ ծառայություններ` դարձնելով Ձեր հանգիստը բացառիկ...

Ֆինլանդիա

Մայրաքաղաք Հելսինկի
Բնակչություն 5 501 043
Տարածք 341.000
Դրամական միջոց Եվրո
Կոդ +358

Ֆինլանդիա (ֆիններեն՝ Suomiշվեդերեն՝ Finland, պաշտոնապես Ֆինլանդիայի Հանրապետություն, ֆիններեն՝ Suomen tasavaltaշվեդերեն՝ Republiken Finland) պետություն Հյուսիսային Եվրոպայում։ Սկսած 1956 թվականից Հյուսիսային Խորհրդի, 1995 թ.-ից՝ Եվրոպական Միության և 1996 թ.ից Շենգենյան համաձայնության անդամ է։

Արևելքում սահմանակից է Ռուսաստանի Դաշնությանը, հյուսիս-արևմուտքում՝ Շվեդիայի Թագավորությանը, հյուսիսում՝ Նորվեգիայի Թագավորությանը։ Ողողվում է Բալթիկ ծովիՖիննական ու Բոտնիկ ծոցերի ջրերով։ Ֆինլանդիայի կազմի մեջ են մտնում նաև Ալանդյան կղզիները։ Տարածությունը 338 հզ. կմ² է (առանց ներքին ջրերի՝ 305,5 հզ. կմ²), բնակչությունը՝ 5,5 մլն. (2015)[6]մայրաքաղաքը՝ Հելսինկի։ Վարչականորեն բաժանված է 12 լյանի (նահանգի)։

Անկախ հանրապետություն է 1917 թվականից։

2010 թվականին Ֆինլանդիան Newsweek ամսագրի կողմից գրավել է առաջին տեղը «Աշխարհի լավագույն պետություններ» ցանկում (անգլ.՝ The world's best countries)[7], իսկ 2012 թվականին դարձավ «Ամենակայուն երկիրն աշխարհում» ամերիկյան «Fund for Peace» ֆոնդի գնահատմամբ։

Ֆինլանդիան գտնվում է Ֆենեոսկանդիայի սահմանում։ Ափագծի երկարությունը (առանց ոլորանների) 1100 կմ է։ Ափերը ցածրադիր են, արևմուտքում՝ կտրտված շխերներով։ Ռելիեֆում տիրապետում են մորենաթմբային հարթավայրերը (տարածքի 2/3-ից ավելին ցածր է 200 մետրից)։

Ժայռային ապարների ելքերով, լճային գոգավորություններով և բարձրադիր բլուրներով (Մաանսելկյա, Սուոմենսելկյա, Սալպաուսելկյա)։ Ծայր հյուսիս-արևմուտքում Սկանդինավյան լեռների վերջավորություններն են մինչև 1365 մ բարձրությամբ (Հալտիատոնտուրի լեռ)։ Ժամանակակից ռելիեֆի ձևավորման գործում կարևոր նշանակություն է ունեցել չորրորդական ծածկույթային սառցապատումը։

Ֆինլանդիայի տարածքում, որը տեղադրված է Բալթիական վահանի սահմաններում, գերակշռում են մետամորֆային ապարների կոմպլեքսները և մինչքեմբրիի գրանիտոիդները՝ ծածկված անթրոպոգենի սառցադաշտային նստվածքներով։ Ֆինլանդիան հարուստ է քրոմիտի, վանադիումի, կոբալտի (1-ին տեղը Արմ․ Եվրոպայում), տիտանի, նիկելի (2-րդ տեղը), պղնձի և ծծմբահրաքարի (3-րդ տեղը), կադմիումի, ոսկու, բազմամետաղների, ապատիտի երկաթի, մագնեզիումի, գրաֆիտի պաշարներով։

Կլիման բարեխառն Է, հարավ-արևմուտքում՝ անցումային ծովայինից ցամաքայինի, հյուսիս արևմուտքում՝ ցամաքային։ Փետրվարի միջին ջերմաստիճանը —3 °C-ից մինչև - 14 °C Է, հուլիսինը՝ 14° - 17 °C, տարեկան տեղումները՝ 400 մմ-ից (հյուսիսում) մինչև 700 մմ (հարավ-արևմուտքում)։ Ձմեռը աչքի է ընկնում կայուն ձնածածկույթով։

 

Լճերը (մոտ 6 հզ․ լիճ) գրավում են երկրի տարածքի 8%-ը և կազմում են խոշոր ջրային համակարգեր (Սեյմա և այլն)։ Գետերը ջրառատ են, սահանքավոր և հարուստ ջրային ռեսուրսներով։ Լանդշաֆտում տիրապետում են պոդզոլային հողերը։ Անտառները, գլխավորապես, տայգային են և գրավում են երկրի տարածքի 61%-ը։ Ֆինլանդիանի ծայր հյուսիսում լեռնային տունդրա Է։ Ազգային պարկերից նշանավոր են Պալլաս-Օունաստունտուրին, Լեմենյոկին, Օռլանկան։