|
Մայրաքաղաք | Լյուբլանա |
Բնակչություն | 2,009,245 |
Տարածք | 20,273 |
Դրամական միջոց | Եվրո |
Կոդ | +386 |
Սլովենիայի տարածքը սլավոններով բնակեցվել է VI դարից։ 623–658 թթ-ին եղել է Սամո պետության մասը, ապա մտել Կարանտանիայի կազմի մեջ։ XI–XIII դարերում առաջացել են մի շարք իշխանություններ, որոնք XVI դարից ընկել են Ավստրիայի տիրապետության տակ։ 1918 թ-ից Սլովենիայի մեծ մասը մտել է Սերբերի, խորվաթների և սլովենների թագավորության մեջ, որը 1929 թ-ին կոչվել է Հարավսլավիա։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Հարավսլավիան գրավվել է Գերմանիայի և դաշնակիցների կողմից, 1945 թ-ին ազատագրվել ԽՍՀՄ զորքերի օգնությամբ և մինչև 1992 թվականը եղել Հարավսլավիայի Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության կազմում։