|
Երևանի ամենահին կինոթատրոնն է, որը 1920-50-ական թվականներին գտնվել է Ամիրյան փողոցում` ներկայիս Արտաքին գործերի նախարարության տեղում։ Ունեցել է փակ և բաց (ամառային) դահլիճ, որտեղ ցուցադրվել է հայկական առաջին ֆիլմը` <<Զարեն>>։ 1952-1954թթ. կինոթատրոնը տեղափոխվել է Մաշտոցի պողոտայի և Իսահակյան փողոցի խաչմերուկում Ալ. Թամանյանի նախագծով (այնուհետև նրա որդի Գ. Թամանյանի) կառուցված նոր շենք։
Կարմիր, տուֆաշեն շենքի ճակատային մասում կամարաձև երեք մուտք կա, որոնց վրա կառուցված են ևս երեք կամարներ` նախորդից կրկնակի բարձր, իսկ դրանց վրա` երկուական, առաջինից ցածր բարձրությամբ կամարաձև պատուհաններ, որոնք պահպանում են շենքի ճարտարապետական ոճը։
<<Նաիրի>> կինոթատրոնում կան մեծ (231 նստատեղով), փոքր (42 նստատեղով) և բարձրակարգ` առանձնացված (12 նստատեղով) դահլիճներ։
Հասցե` Մ. Մաշտոցի պողոտա 50
Հեռ.` 54-28-29